Նախադաշտանային համախտանիշ. բուժում

Նախադաշտանային համախտանիշ. բուժում

Ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել բազմաթիվ կանանց գանգատների մեղմացմանը:

Սակայն, կախված ձեր ախտանիշների ծանրության աստիճանից, բժիշկը կարող է նշանակել մեկ կամ մի քանի դեղամիջոցներ:

Նախադաշտանային համախտանիշի դեղորայքային բուժման արդյունավետությունը փոփոխական է, ուստի ձեր դեպքում բժիշկը կարող է բավարարվել միայն մեկ անվանումով կամ առաջարկել մի քանի դեղամիջոցներ:

  • Հակադեպրեսանտներ. սերոտոնինի ետզավթման ընտրողական ինհիբիտորները, օրինակ՝ Ֆլուօքսետին (Պրոզակ, Սարաֆեմ), Պարօքսետին (Պաքսիլ, Պեքսեվա) և Սերտրալին (Զոլոֆտ), հաջող կերպով կարող են մեղմացնել տրամադրության ախտանիշները: Այս խմբի դեղամիջոցները համարվում են ծանր նախադաշտանային համախտանիշի կամ նախադաշտանային դիսֆորիկ խանգարման առաջին գծի բուժումներ: Հակադեպրեսանտները սովորաբար ընդունվում են ամեն օր, սակայն որոշ կանանց կարող է ցուցված լինել մինչև դաշտանի սկսվելը երկշաբաթյա կուրսով սահմանափակումը:
  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ). ձեր հերթական դաշտանից առաջ կամ սկսվելու օրը որևէ ՈՍՀԲԴ-ը, օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն (Ալեվե), կարող են մեղմացնել կծկանքային ցավերը և կրծքագեղձերում անհարմարավետության զգացումը:
  • Միզամուղներ (դիուրետիկներ). եթե վարժանքները և կերակրի աղի սահմանափակումը բավարար չեն ձեր ավելացած քաշը, այտուցները և փորափքանքը նվազեցնելու համար, բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, որոնք օգնում են, որ ավելցուկային հեղուկները երիկամներով հեռանան ձեր օրգանիզմից: Սպիրոնոլակտոնը (Ալդակտոն) միզամուղ է, որը կարող է օգնել նախադաշտանային համախտանիշի ախտանիշների մեղմացմանը:
  • Հորմոնային հակաբեղմնավորիչներ. այս դեղամիջոցները դադարեցնում են ձվազատումը (օվուլյացիա), որը կարող է մեղմացնել նախադաշտանային համախտանիշի գանգատները:

Հոդվածը վերանայվել է՝ 09-05-2021