Ցան. բուժում

Ցան. բուժում

Ցաների մեծ մասը վտանգավոր չէ և որոշ ժամանակ անց ինքնուրույն անհետանում է:

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Ուստի կարելի է մի քանի օր բավարարվել ցանավորմանն ուղեկցող ախտանիշների մեղմացմանն ուղղված միջոցներով (օրինակ՝ քոր կամ չոր մաշկ) և այս ընթացքում հետևել՝ համոզվելու, թե արդյոք ցանը մեղմանում, թե՞ խորանում է:

Նման դեպքերում բժշկի խորհրդով կարող եք օգտագործել դեղատոմս չպահանջող որոշ դեղամիջոցներ, օրինակ՝

Եթե ցանը կրում է կայուն բնույթ և հանդես է գալիս որպես մաշկային կամ համակարգային հիվանդության ախտանիշ, բժիշկը կատարում է նշանակումներ՝ ուղղված հիմնական հիվանդության կամ ախտաբանական վիճակի բուժմանը:

Օրինակ, մաշկի սնկային ախտահարման դեպքում բժիշկը կարող է խորհուրդ տալ Կլոտրիմազոլ, Միկոնազոլ, Տերբինաֆին և այլ հակասնկային դեղեր պարունակող նրբաքսուքներ: Այլ, համակարգային խնդիրների դեպքերում բժիշկը կարող է բուժել միայն հիմնական հիվանդությունը՝ առանց ուշադրություն դարձնելու մաշկային փոփոխություններին, որոնք, որպես կանոն, ինքնուրույն անհետանում են արդյունավետ բուժման ընթացքում:

Հոդվածը վերանայվել է՝ 18-05-2021