Ռեակտիվ արթրիտ. բուժում

Ռեակտիվ արթրիտ. բուժում

Ռեակտիվ արթրիտի բուժման նպատակը գանգատները մեղմացնելն է և դեռևս առկա վարակը վերացնելը:

Դեղեր

Եթե ռեակտիվ արթրիտը հստակ կերպով պայմանավորված է որևէ բակտերիալ վարակով, ապա բժիշկը կարող է նշանակել տվյալ հարուցիչի վրա ազդող հակաբիոտիկ:

Ռեակտիվ արթրիտի ժամանակ նշանակվող այլ դեղերից են՝

  • ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Ինդոմեթացինը կարող են մեղմացնել հոդերի բորբոքումը և հոդացավերը
  • կորտիկոստերոիդների ներհոդային ներարկումները կարող են նվազեցնել բորբոքումը և հնարավորություն տալ վերադառնալու նորմալ առօրյա ակտիվ կյանքին
  • տեղային ստերոիդներ (քսուքներ) կարող են նշանակվել ռեակտիվ արթրիտով պայմանավորված ցանավորման ժամանակ
  • ռևմատոիդ արթրիտի դեղերը, օրինակ՝ Սուլֆասալազինը, Մեթոտրեքսատը կամ էտաներցեպտը կարող են որոշ մարդկանց մոտ մեղմացնել ցավերը և կարկամությունը:

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապևտը կարող է խորհուրդ տալ հատուկ վարժանքներ՝ ուղղված ձեր ախտահարված հոդերի և մկանների վաղ վերականգնմանը: Օրինակ, վարժանքները կարող են ամրապնդել ախտահարված հոդերի հետ փոխկապված մկանները, հոդերը դարձնել ավելի ճկուն և մեղմացնել կարկամությունը:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021