Գոտևորող հերպես. բուժում

Գոտևորող հերպես. բուժում

Գոտևորող հերպեսի հատուկ բուժում գոյություն չունի, սակայն դուք կարող եք մեղմացնել գանգատները և նվազեցնել բարդությունների ռիսկը:

Հակավիրուսային դեղերը (Acyclovir, Valacyclovir) արդյունավետ են, երբ դուք սկսում եք դրանք ընդունել գոտևորող հերպեսի ախտանիշները սկսվելուց առաջին 3 օրվա ընթացքում: Հակավիրուսային դեղերը կարող են օգնել հիվանդության լավացման արագացմանը: Այս դեղերը կարող են նաև որոշ չափով նվազեցնել հետհերպեսային բարդությունների ռիսկը: Եթե ձեզ մոտ առկա է հղիություն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:

Գոտևորող հերպեսին ուղեկցող ցավերը կարելի է մեղմացնել դեղատոմս չպահանջող ցավամոքիչ և ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերով (Պարացետամոլ և այլն): Եթե այս դեղերը բավարար չեն, բժիշկը կարող է նշանակել նաև այլ խմբի դեղեր՝ հակադեպրեսանտներ (Ամիտրիպտիլին), հակացնցումային դեղեր (Գաբապենտին), տեղային անզգայացնող քսուքներ և գելեր (Կապսաիցին, Լիդոկային) և այլն: Սաստիկ ցավերի դեպքում կարող է կիրառվել նյարդի պաշարում և այլ միջոցներ:

Հիվանդության ախտանիշները կարող են մեղմացվել նաև ձեր կողմից տնային պայմաններում նախաձեռնված մի շարք օգտակար միջոցներով:

Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2020