Սպլենոմեգալիա. բուժում

Սպլենոմեգալիա. բուժում

Մեծացած փայծաղի բուժումը կենտրոնանում է պատճառի վրա:

Օրինակ, եթե ունեք բակտերիալ վարակ, բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ:

Զգոն սպասում

Եթե ունեք փայծաղի մեծացում, բայց չեք նշում ախտանիշներ և պատճառը չի հաջողվում հայտնաբերել, բժիշկը կարող է առաջարկել հսկողություն և պարբերաբար ստուգումներ, օրինակ՝ ամեն 6-12 ամիսը մեկ: Բժիշկը կպարզաբանի, թե որ դեպքերում պետք է չսպասել հերթական այցի օրվան և առանց ուշացնելու դիմել բուժօգնության:

Փայծաղի վիրահատական հեռացում (սպլենէկտոմիա)

Եթե մեծացած փայծաղը առաջացնում է լուրջ բարդություններ կամ պատճառը չի հաջողվում հայտնաբերել կամ բուժել, փայծաղի վիրհատական հեռացումը (սպլենէկտոմիա) կարող է դառնալ բուժման տարբերակ: Քրոնիկ կամ կյանքին սպառնացող իրավիճակներում վիրահատությունը կարող է դառնալ լավացման լավագույն հույսը:

Փայծաղի ընտրողական հեռացումը պահանջում է լուրջ քննարկում: Դուք կարող եք առանց փայծաղի վարել ակտիվ կյանք, սակայն ավելի «խոցելի» եք դառնում ծանր կամ նույնիսկ կյանքին սպառնացող վարակների նկատմամբ: Երբեմն վիրահատությունից կարելի է խուսափել փայծաղի ճառագայթային կրճատման միջոցով:

Վիրահատությունից հետո վարակների ռիսկի նվազեցում

Փայծաղի հեռացումից հետո կարող եք ձեռնարկել որոշ քայլեր, որոնք օգնում են վարակների նկատմամբ ռիսկի նվազեցմանը:

  • Սպլենէկտոմիայից առաջ և պատվաստումների շարք. բժշկի ցուցմամբ կարող եք ստանալ պնևմոկոկի, մենինգոկոկի կամ b տիպի հեմոֆիլիկ գրիպի դեմ պատվաստումներ, որոնք կպաշտպանեն թոքաբորբերից, մենինգիտներից, ինչպես նաև արյան, ոսկերերի և հոդերի վարակային ախտահարումներից:
  • Հակաբիոտիկներ. վիրահատությունից հետո և ցանկացած դեպքում, երբ բժիշկը կասկածում է բակտերիալ վարակ, կարող է նշանակվել Պենիցիլին կամ մեկ այլ հակաբիոտիկ:
  • Բարձր ջերմություն. կապ հաստատեք բժշկի հետ բոլոր այն դեպքերում, եթե առկա է ջերմության բարձրացում, որը կարող է վկայել վարակի առկայության մասին:
  • Հրաժարվեք ճանապարհորդել այնպիսի տարածաշրջաններ, որտեղ բակտերիալ և այլ վարակները տարածված են (օրինակ՝ մալարիան տարածված է Կենտրոնական Աֆրիկայում):

After spleen removal, certain steps can help reduce your risk of infection, including:

  • A series of vaccinations both before and after the splenectomy. These include the pneumococcal (Pneumovax 23), meningococcal and haemophilus influenzae type b (Hib) vaccines, which protect against pneumonia, meningitis and infections of the blood, bones and joints. You'll also need the pneumococcal vaccine every five years after surgery.
  • Taking penicillin or other antibiotics after your operation and anytime you or your doctor suspects the possibility of an infection.
  • Calling your doctor at the first sign of a fever, because this may indicate an infection.
  • Avoiding travel to parts of the world where certain diseases, such as malaria, are common.

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021