Ժամանակի կառավարում․ նախապես գործերի պլանավորումը կարող է նվազեցնել սթրեսի հասցնող խառնաշփոթ վիճակն ու քաոսը։
Ընկերներին և ընտանիքին ժամանակի տրամադրում․ լինելով այն մարդկանց շրջապատում, ում դուք հարգում և սիրում եք, զրուցելով նրանց հետ ձեր ընթացիկ խնդիրների ու զգացումների մասին կարող են լինել բավականին օգտակար։
Արեք գործեր, որոնցից հաճույք եք ստանում․ սիրելի զբաղմունքով զբաղվելը թուլացնում է ձեր ուղեղը և մարմինը:
Փոփոխե՛ք ձեր մտքերը․ որոշ դեպքերում սթրեսն ավելի շատ կապված է մեր ընկալումների ու վերաբերմունքների, քան բուն իրավիճակի հետ։ Ձեր անիրատեսական ակնկալիքները կարող են դառնալ սթրեսի աղբյուր։ Փորձեք ձեր բացասական մտքերը փոխարինել դրականով։
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (ԿՎԹ)․ ԿՎԹ-ն հգեթերապևտիկ մեթոդ է, որի էությունը սթրեսից տուժած մարդու մտածողության բնույթը փոխելն է։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։