Առողջական խնդիրներ

Ատամների կրճտոց (բրուքսիզմ)

Ատամների կրճտոց (բրուքսիզմ)

Time Read 3 րոպե

​Բոլորին ծանոթ երևույթ է, երբ որոշ մարդիկ անգիտակցաբար ատամները կրճտացնում են, սովորաբար՝ քնի ընթացքում:

Այս երևույթը կամ սովորույթը հայտնի է որպես «բրուքսիզմ»:

Ինչո՞ւ են որոշ մարդիկ կրճտացնում իրենց ատամները

Ատամների կրճտոցն ունի բազմաթիվ հնարավոր պատճառներ: Դրանցից են՝

  • հոգեբանական խնդիրներ, օրինակ՝ տագնապ կամ սթրես
  • ֆիզիկական (ատամնաբուժական) խնդիրներ, օրինակ՝ ծռված ատամներ կամ խիստ բարձր կամ սխալ տեղադրված ատամնալիցք (պլոմբ), իմպլանտներ կամ ատամնաշապիկներ
  • որոշ հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդություն և էպիլեպսիա
  • որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ հակադեպրեսանտներ
  • որոշ «ժամանցային» թմրամիջոցների օգտագործում, օրինակ՝ կոկաին:

Քնի մեջ ատամները կրճտացնող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան այլ քնի խանգարումներ, օրինակ՝ քնի ապնոէ:

Կարո՞ղ է ատամների կրճտոցը պատճառել այլ խնդիր

Եթե դուք կրճտացնում եք ձեր ատամները, ապա կարող եք ունենալ՝

  • ծնոտի ցավոտ մկաններ կամ հոդեր, հատկապես առավոտյան ժամերին
  • ատամների կոտրվածքներ, մաշված ատամնաէմալ
  • ցավ պարանոցում կամ ականջներում
  • բութ գլխացավեր
  • տաք կամ սառը սննդամթերքների կամ ըմպելիքների նկատմամբ զգայունություն:

Այն կարող է նաև անհանգստացնել ատամները կրճտացնող մարդու հարևանությամբ մարդկանց քնի խանգարում, ովքեր լսում են կարծես քարերը միմյանց շփելու ձայներ:

Որոշ մարդիկ, այնուամենայնիվ, գիշերային քնի մեջ կրճտացնում են ատամները և որևէ այլ առողջական խնդիր չեն ներկայացնում։

Ատամների կրճտոցի ախտորոշումը

Կանոնավոր այցելության ժամանակ ձեր ատամնաբույժը կարող է հայտնաբերել բրուքսիզմի նշաններ, օրինակ՝ ատամների վնասվածք և այլն: Եթե նա կարծում է, որ դրանք կարող են կապված լինել ատամների կրճտոցի հետ, ապա կարող է տալ հարցեր՝ կապված ձեր գանգատների, քնի սովորույթի, ընդհանուր առողջության և դեղերի ընդունման վերաբերյալ:

Երբեմն մարդիկ դիմում են իրենց բժիշկներին գլխացավերի կամ պարանոցի ցավերի կապակցությամբ, և պարզվում է, որ դրանց պատճառը հենց ատամների կրճտոցն է:

Ատամների կրճտոցի բուժումը

Ատամների կրճտոցով ոչ յուրաքանչյուր մարդ բուժման կարիք ունի: Բազմաթիվ երեխաներ մեծանում են այս երևույթի հետ միասին: Վաղ մանկական տարիքում կաթնատամների կրճտոցը նորմից շեղում չի կարելի համարել, եթե դա հաճախակի չի լինում ու տևական չէ: Չի բացառվում նաև, որ երեխան կրճտացնում է ատամները՝ յուրովի ուսումնասիրելով դրանք և ատամների հնարավորությունը:Եթե, այնուամենայնիվ, դուք բուժման կարիք ունեք, ապա կան այս խնդրի հաղթահարման տարբեր ճանապարհներ:

Դրանցից մեկը ձեր հոգեբանական ոլորտի խնդիրներին լուծում տալն է: Դուք կարող եք՝

Հաջորդը ֆիզիկական ոլոտի խնդիրներին ուշադրություն դարձնելն է: Դուք կարող եք՝

  • կրել հատուկ ձեզ համար պատրաստված այսպես կոչված «բերանի պաշտպանիչ» (հայտնի է նաև որպես «օկլյուզիոն շինա»), որը կարող է պաշտպանել ձեր ատամները վնասումից
  • բուժել ձեր ատամների հետ կապված խնդիրները, այդ թվում՝ վերականգնել վնասված ատամները
  • բժշկի նշանակմամբ կարճ ժամանակի ընթացքում ընդունել որոշ դեղեր, օրինակ՝ մկանային ռելաքսանտներ
  • բժշկի նշանակմամբ բուժել այն հիվանդությունը, որը կապված է ձեր ատամների կրճտոցի հետ
  • զարգացնել կենսաբանական ակտիվ կապ՝ բարելավելու ձեր ծնոտի մկանների շարժումների կառավարումը:

Սովորաբար կարող են կիրառվել մեկից ավելի մոտեցումներ: Զրուցեք ձեր ատամնաբույժի կամ բժշկի հետ տարբեր մեթոդների օգուտների և հնարավոր ռիսկերի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով