Վահանաձև գեղձի հիվանդություններ. պատճառներ

Վահանաձև գեղձի հիվանդություններ. պատճառներ

Վահանաձև գեղձն ունի անփոխարինելի ներզատական (էնդոկրին) նշանակություն:

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Վահանաձև գեղձի խնդիրները կարող են պատճառվել տարբեր գործոններով, այդ թվում՝

  • յոդի անբավարարություն (դեֆիցիտ)
  • աուտոիմուն հիվանդություններ, երբ օրգանիզմի իմունային համակարգն ախտահարում է սեփական հյուսվածքները, այդ թվում՝ վահանաձև գեղձը՝ առաջացնելով թիրեոտոքսիկոզ (որպես Գրեյվսի հիվանդության արդյունք) կամ հիպոթիրեիոդ (որպես Հաշիմոտոյի թիրեոիդիտի արդյունք)
  • վահանաձև գեղձի բորբոքում՝ պայմանավորված վիրուսներով կամ բակտերիաներով (որը կարող է առաջացնել ցավեր կամ ընթանալ անցավ)
  • վահանաձև գեղձի ներսում ոչ քաղցկեղային հանգույցներ
  • վահանաձև գեղձի քաղցկեղային ձևափոխություններ
  • բուժման որոշ տեսակներ, օրինակ՝ ճառագայթային բուժում, վահանաձև գեղձի վիրահատություններ կամ որոշ դեղեր
  • ժառանգական որոշ հիվանդություններ:

Հազվադեպ, հղիությունը նույնպես կարող է առաջացնել վահանաձև գեղձի խնդիրներ կամ սրացնել առկա խնդիրները: Չբուժելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ ինչպես մոր, այնպես էլ պտղի կամ նորածնի համար:

Հոդվածը վերանայվել է՝ 24-06-2021