Վագինիտ. բուժում

Վագինիտ. բուժում

Բազմաթիվ միկրոօրգանիզմներ, հիվանդություններ և վիճակներ կարող են առաջացնել վագինիտ, ուստի բուժումը պետք է ուղղվի տվյալ պատճառի վերացմանը:

Պատճառների վրա հիմնված վագինիտի բուժման հիմնական մոտեցումները ներկայացվում է ստորև:

  • Բակտերիալ վագինոզ. վագինիտի այս տեսակը բուժելու համար բժիշկը կարող է նշանակել ներքին ընդունման (խմելու ձևով) Մետրոնիդազոլի հաբեր, տեղային (հեշտոցային) օգտագործման Մետրոնիդազոլի գել կամ Կլինդամիցինի կրեմ: Որպես կանոն, բուժումից առաջ նշանակվում է լաբորատոր հետազոտություն:
  • Կանդիդոզային վագինոզ. հեշտոցային կանդիդոզը սովորաբար բուժվում է առանց դեղատոմսի վաճառվող հակասնկային կրեմներով կամ մոմիկներով՝ Միկոնազոլ, Կլոտրիմազոլ, Բուտոկոնազոլ կամ Տիոկոնազոլ: Կանդիդոզը կարող է նաև բուժվել ներքին ընդունման (խմելու) հակասնկային դեղերով, օրինակ՝ Ֆլյուկոնազոլ: Նկատի ունեցեք, որ սխալ դեղամիջոցի օգտագործումը կարող է հետաձգել ճիշտ ախտորոշումը և պատշաճ բուժումը:
  • Տրիխոմոնոզ. տրիխոմոնազիային վարակի բուժման համար բժիշկները նշանակում են Մետրոնիդազոլի կամ Տինիդազոլի ներքին ընդունման (խմելու) հաբեր:
  • Հեշտոցի ատրոֆիա. տարբեր դեղաձևերով արտադրվող Էստրոգենը կարող է արդյունավետ կերպով բուժել այս հիվանդությունը (հեշտոցային կրեմներ, հաբեր կամ օղակներ): Էստրոգենային բուժումից առաջ բժիշկը գնահատում է ռիսկի գործոնները և հնարավոր բարդությունները:
  • Ոչ վարակային վագինոզ. վագինիտի այս տեսակը բուժելու համար դուք պետք է հայտնաբերեք ձեր հեշտոցի լորձաթաղանթը գրգռող գործոնը և առավելագույնս հրաժարվեք դրանից: Հնարավոր գրգռիչներից են նոր օճառները, լվացքի փոշիները, զուգարանի թուղթը կամ տամպոնը:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021