Վիագրա

Վիագրա
Անգլերեն անվանումը՝ Viagra (Sildenafil)

Վիագրան տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղ է։

Ի՞նչ է վիագրան

Վիագրան (սիլդենաֆիլ) շատերին հայտնի է ինտերնետային գովազդից՝ որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման թիվ մեկ դեղամիջոց։ Սակայն իրականում վիագրան չի վերացնում էրեկցիայի խանգարման բուն պատճառը։ Այն միայն թույլ է տալիս, որ տղամարդը կարողանա սեռական հարաբերություն ունենալ։

Վիագրան ազդում է՝ թուլացնելով առնանդամի արյունատար անոթները և մեծացնելով արյան ներհոսը դեպի առնանդամ՝ այդպիսով զարգացնելով էրեկցիա։ Եթե դուք նախատեսում եք օգտագործել վիագրա, ապա պետք է այս դեղն ընդունեք նախատեսված սեռական հարաբերությունից մեկ ժամ առաջ։

Վիագրան ձեր էրեկիցայի վրա ազդում է այն ընդունելուց մինչև չորս ժամվա ընթացքում։ Սա բնավ չի նշանակում, որ վիագրան խմելուց հետո ձեր էրեկցիան տևելու է չորս ժամ։

Վիագրան սովորաբար ինքնուրույն էրեկցիա չի առաջացնում, ուստի սեռական գրգռման կարիքի անհրաժեշտություն այսպես թե այնպես լինում է։ Նկատի ունեցեք նաև, որ վիագրան չի բուժում էրեկտիլ դիսֆունկցիան, չի ուժեղացնում ձեր սեռական ցանկությունները, ձեզ չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ) կամ չի հանդիսանում բեղմնականխման միջոց։

Եթե դուք օգտագործում եք վիագրա, հիշեք նաև, որ՝

  • դուք չեք կարող 24 ժամվա ընթացքում ընդունել վիագրայի ավելի քան 1 հաբ
  • դուք չեք կարող միաժամանակ ընդունել էրեկցիան խթանող այլ դեղեր։

Ունի՞ արդյոք վիագրան կողմնակի ազդեցություններ

Վիագրան զերծ չէ կողմնակի ազդեցություններից։ Դրանցից ավելի հաճախ հանդիպում են՝

Եթե նախատեսել եք վիագրա օգտագործել, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։

Խիստ հազվադեպ վիագրան կարող է առաջացնել ցավոտ կամ երկարաձգված էրեկցիա։ Եթե սա տեղի է ունենում կամ ձեզ մոտ էրեկցիան շարունակվում է ավելի քան 4 ժամ, ապա դուք պետք է շտապ այցելեք մոտակա հիվանդանոց։ Երկարաձգված էրեկցիան կարող է վտանգ ներկայացնել։

Վիագրան անվտանգ չէ որոշ հիվանդություններ ունեցող տղամարդկանց համար։ Այս դեղը խորհուրդ չի տրվում հատկապես սրտային հիվանդություններով, ինսուլտով կամ աչքի որոշ հիվանդություններով (պիգմենտային ռետինիտ) տղամարդկանց։

Վիագրան կարող է փոխազդել այլ, այդ թվում՝ նիտրատների և արյան բարձր ճնշման դեղերի հետ։ Ուստի նման դեղեր ընդունող տղամարդկանց ևս վիագրան հակացուցված է։

Վիագրայի գնումը

Դուք կարող եք հանդիպել վիագրայի վաճառքի առցանց կայքեր կամ ձեր էլեկտրոնային փոստով ստանալ վիագրայի վաճառքի տարբեր առաջարկություններ։ Մենք հորդորում ենք հրաժարվել նման եղանակներով վիագրա գնելուց, քանի որ ոչ մեկ չի կարող վստահ լինել այդ դեղերի բաղադրության կամ որակի վրա։ Եթե ցանկանում եք գնել վիագրա, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գնեք այն միայն վստահելի դեղատներից։

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019