Վիտամին-դեֆիցիտային անեմիա. բուժում

Վիտամին-դեֆիցիտային անեմիա. բուժում

Վիտամին-դեֆիցիտային անեմիայի բուժումը ներառում է հավելումներ և սննդակարգի փոփոխություններ:

Ֆոլատ դեֆիցիտային անեմիայի բուժումը

Ֆոլատի դեֆիցիտի բուժումը ներառում է առողջ սննդակարգը և ֆոլաթթվի հավելումները (գլխավորապես՝ ներքին ընդունմամբ):

Երբ ֆոլատի մակարդակը մոտենում է նորմային, հավելումների ընդունումը դադարեցվում է, սակայն, եթե ֆոլատի անբավարարության պատճառը չի վերացել, ֆոլատ պարունակող հավելումների օգտագործումը շարունակվում է անորոշ ժամանակով:

Երբեմն ֆոլատի և վիտամին B12-ի անբավարարությունները զարգանում են միասին: Նման իրավիճակում միայն ֆոլատի դեֆիցիտի բուժումը կարող է խորացնել գանգատները:

Վիտամին B12 դեֆիցիտային անեմիայի բուժումը

Պերնիցիոզ անեմիան բուժվում է վիտամին B12-ի ներարկումներով: Եթե որոշվում է սահմանափակվել վիտամին B12-ի ներքին ընդունման հավելումներով, կարիք կառաջանա ուշադիր վերահսկել ընդհանուր վիճակը:

Եթե վիտամին B12-ի դեֆիցիտն առաջացել է այլ պատճառներով, օրինակ՝ ստամոքս-աղիքային վիրահատությունից հետո, սովորաբար խորհուրդ է տրվում բուժումը սկսել վիտամին B12-ի ներարկումներով: Նախ, ձեզ կնշանակվի օրը մեջ վիտամին B12-ի ներարկում, իսկ անեմիայի մեղմանալուց հետո ներարկումները նշանակվում են ամսական մեկ անգամ: Ըստ իրավիճակի, նման բուժումը կարող է շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում:

Վիտամին B12-ի դեֆիցիտի թեթև դեպքերի ժամանակ բժիշկը կարող է խորհուրդ տալ սննդակարգի փոփոխություն և վիտամին B12-ի հավելումներ (հաբերի կամ քթային սփրեյի տեսքով):

Վիտամին C դեֆիցտիային անեմիայի բուժումը

Վիտամին C-ի անբավարարության հետ կապված անեմիան բուժվում է նույն վիտամինի հաբերով: Ի լրումն, կարող եք ավելացնել այնպիսի սննդամթերքներ և հյութերի օգտագործումը, որոնք պարունակվում են վիտամին C:

Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2021