Մեզի ընդհանուր քննություն

Հապավում

Անվանում

Հակիրճ ներկայացում

USG

Մեզի տեսակարար կշիռ

Մեզի տեսակարար կշիռը երիկամների ֆիլտրացնող ֆունկցիան գնահատող պարզագույն լաբորատոր ցուցանիշ է:

UPH

Մեզի ռեակցիա (pH/)

Մեզի ռեակցիան դրա թթվահիմնային հավասարակշռության ցուցանիշն է:

U-Nechiporenco

Նեչիպորենկո

Ըստ Նեչիպորենկոյի մեզի հետազոտությունը մեզում լեյկոցիտների, էրիթրոցիտների և գլանակների (ցիլինդր) քանակական որոշումն է:

UCS

Մեզում աղեր/բյուրեղբներ

Մանրադիտակային հետազոտությամբ մեզի նստվածքում կարելի է հայտնաբերել տարբեր աղեր, որոնք մեզի կանգի դեպքում նստում են բյուրեղների տեսքով:

UC

Մեզում գլանակներ

Ցիլինդրները գլանաձև նստվածքներ են (երիկամային խողովակիկների յուրատեսակ մնացուկներ), որոնք կազմված են սպիտակուցներից և կարող են պարունակել տարբեր նյութեր:

UEC

Մեզում էպիթել

Էպիթելիումը բջիջների շերտ է, որը ծածկում է մարմնի մակերևույթները և խոռոչները, ինչպես նաև լորձաթաղանթները, այդ թվում՝ միզասեռական ուղիների:

UL

Մեզում լեյկոցիտներ

Մեզում լեյկոցիտների հայտնվելը կամ լեյկոցիտուրիան երիկամների և (կամ) ստորին միզուղիների բորբոքման լաբորատոր ցուցանիշներից է:

UN

Մեզում նիտրիտներ

Մեզում նիտրիտների առկայությունը միզուղիների վարակային բորբոքման անուղղակի լաբորատոր ցուցանիշներից է:

UKB

Մեզում կետոններ

Մեզում կետոնային մարմինները հանդիսանում են դեկոմպենսացված շաքարային դիաբետի կարևոր լաբորատոր ցուցանիշներից մեկը:

UU

Մեզում ուրոբիլինոգեն

Մեզում ուրոբիլինոգենի առկայությունը արյան էրիթրոցիտների ուժեղացած քայքայման և հեմոլիզի անուղղակի ցուցանիշ է:

UB

Մեզում բիլիռուբին

Մեզում բիլիռուբինի առկայությունը արյան մեջ կապված բիլիռուբինի մակարդակի բարձրացման անուղղակի ցուցանիշ է:

UG

Մեզում գլյուկոզա

Գլյուկոզուրիան շաքարային դիաբետի ախտորոշման և ծանրության ասիտճանը գնահատելու ցուցանիշ է:

UP

Մեզում սպիտակուց

Մեզում սպիտակուցի առկայությունը կամ պրոտեինուրիան երիկամային հիվանդությունների ախտորոշման ամենակարևոր լաբորատոր ցուցանիշներից մեկն է:

UE

Մեզում էրիթրոցիտներ

Մեզում էրիթրոցիտների առկայությունը երիկամային կամ ուրոլոգիական տարբեր հիվանդությունների և հեմոռագիկ դիաթեզի լաբորատոր ցուցանիշներից է: