Skip to main content

Եղեգնաձորի բժշկական կենտրոն - Վայոց Ձորի մարզ /

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է. արտահիվանդոնոցային և հիվանդանոցային բուժօգնություն:

1. Արտահիվանդանոցային ծառայություն

Ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն: Ապահովում է հատուկ խմբերում ընդգրկված բնակչության անվճար դեղորայքային սպասարկումը: Բուժօգնությունն իրականացվում է անվճար:

Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 14312 մարդ:

Եղեգնաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի պոլիկլինիկան սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի` Եղեգնաձոր քաղաքի, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Ագարակաձոր և Գնիշիկ գյուղական համայնքների բնակիչներին:

Ընկերության գրասենյակը գտնվում է Եղեգնաձոր քաղաքի Վայքի 1 հասցեում, իսկ գյուղերում գործում են բուժակմանկաբարձական կետեր:

Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, բուժական ֆիզկուլտուրայի ծառայություններ,գործում է տուբերկուլոզի կաբինետ:

2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը:

2. Հիվանդանոցային ծառայություն

Իրականացնում է վիրաբուժական, թերապևտիկ-մանկաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական գործառույթներ, հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում Եղեգնաձորի տարածաշրջանի ողջ ազգաբնակչությանը:

Հիվանդանոցի կազմում գործում է նաև արյան փոխներարկման բաժինը, որին կից իմունոֆերմենտ հետազոտության լաբորատորիան իրականացնում է Վայոց ձոր մարզի ազգաբնակչության ՄԻԱՎ-ի (ՍՊԻԴ), սեռավարակների, հորմոնների և այլն հետազոտություններ:

Հիվանդանոցում ծավալված է 45 մահճակալ:

Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 1133 հիվանդներ, իրականացվում է միջին թվով 225 ծննդալուծում: Իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձգինեկոլոգիական միջամտություններ:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնը իրականացնում է 2-րդ մակարդակի ծննդօգնություն, այսինքն` բարձր ռիսկի հղիների ծննդալուծում, քանի որ որակյալ կադրային ներուժը թույլ են տալիս պատշաճ մակարդակով կազմակերպել ինչպես մայրերի այնպես էլ նորածինների բուժօգնությունը և խնամքը ախտաբանական շեղումների դեպքում:

Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) սկզբունքով և վճարովի հիմունքներով:

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Դիտել հասցեն
Վայոց Ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր

Վայքի 1

Դիտել կոնտակտները

Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2019
Վերջին վերանայում՝ 02-02-2021