ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ ՈւՇԱԴԻՐ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ՝ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼԸ:
Ընդհանուր դրույթներ
Օգտվելով medex.am կայքից (այսուհետ՝ «Կայք» կամ «Վեբկայք» կամ «Կայքէջ» կամ «medex.am») դուք անվերապահորեն և ամբողջապես ընդունում և լիովին համաձայնվում եք medex.am կայքից օգտվելու սույն պայմանների և պահանջների: Հակառակ դեպքում խնդրում ենք չօգտվել կայքից:
Վեբկայքի օպերատորը
Այս Կայքը գործարկվում է Մեդեքսի կողմից (այսուհետ՝ նաև «Մեդեքս», «մենք», «մեր» կամ «մեզ»): Մեդեքսը Հայաստանի Հանրապետությունում գրանցված Մեդեքս ԱՁ-ի բրենդային անվանումն է։
Վեբկայքի օգտագործման պայմանների կիրառումը
Սույն «Օգտագործման պայմանները» (այսուհետ՝ «Պայմաններ») տարածվում են Վեբկայքի ամբողջ բովանդակության վրա, ներառյալ՝ բաժինները, ենթաբաժինները, առանձին էջերը, հոդվածները, գրառումները, այլ տեղեկությունները և առցանց ծառայությունները, անկախ այն հանգամանքից, թե դուք Կայքում գրանցված օգտատեր եք, թե այցելու: Սույն Պայմանների սահմաններում «վեբկայքն օգտագործելը» ներառում է վեբ-դիտարկիչով (բրաուզեր) կամ այլ կերպ մեր Կայքը բացելը, բաժիններն ու առանձին էջերը թերթելը, որոնելը, Կայքում առկա ծառայություններից օգտվելը և Կայքի հետ ուղղակիորեն կապված այլ գործառույթներ:
Որակ և էթիկայի սկզբունքներ
Վեբկայքում հրապարակվող նյութերի հեղինակները բժշկագիտության ոլորտի անկախ մասնագետներ են, ովքեր կայքի բավանդակությունը հարստացնում են անշահախնդրորեն կամ պայմանագրային հիմունքներով:
Մեդեքսի ղեկավար անձնակազմը և գլխավոր խմբագիրը մշտապես հետևում են Վեբկայքում հրապարակման ենթակա նյութերի որակին, վստահելի աղբյուրների վրա հիմնված լինելուն և անվտանգությանը, և որևէ նյութ տեղ է գտնում մեր էջերում միայն այն դեպքում, երբ համապատասխանում է սահմանված չափորոշիչներին:
«Կայքը չի փոխարինում բժշկին» կանոնը
Մեդեքսի կայքում հրապարակված տեղեկատվությունը, առցանց գործիքները, ծրագրերը և ծառայությունները ներկայացվում են միայն ընդհանուր տեղեկատվական և կրթական նպատակներով և չեն կարող դիտարկվել որպես բժշկական խորհուրդ կամ օգնություն։ Անհրաժեշտության դեպքում դուք պետք է չմերժեք մասնագիտական օգնությունը կամ չհետաձգեք բժշկին դիմելը՝ հիմնվելով զուտ Կայքի տեղեկատվության վրա։
Կայքում հրապարակված տեղեկատվությունը, առցանց գործիքները և ծրագրերը չեն կարող փոխարինել Ձեր բժշկին, նրա խորհրդատվությանը, ախտորոշիչ հետազոտությանը կամ բուժմանը: Դիմեք Ձեր բժշկին առաջին իսկ անհրաժեշտության, առավել ևս՝ շտապ անհետաձգելի բուժօգնության կարիքի դեպքում:
Կայքում հրապարակված առողջության վերաբերյալ տեղեկատվությունը ընդհանրական բնույթի է և պարտադիր չէ, որ լիարժեքորեն համապատասխանի յուրաքանչյուր մասնավոր, այդ թվում՝ Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի, ընկերոջ, հարազատի և այլ դեպքին։
Հեղինակային և մտավոր սեփականության իրավունքներ
Օգտվելով Վեբկայքից դուք անվերապահորեն համաձայնվում եք և ամբողջապես ընդունում եք Մեդեքսի բովանդակության հեղինակային իրավունքները, այլապես խնդրում ենք չօգտվել Կայքից։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Մեդեքի առողջական թեմաներով հոդվածներին, սակայն հեղինակային իրավունքները տարածվում են Կայքի ամբողջ բովանդակության վրա՝ ներառյալ բաժինները, ենթաբաժինները, առանձին էջերը, հոդվածները, առցանց գործիքները և կայքի սահմաններում հրապարակված այլ նյութերը, մեր լոգոտիպը, Կայքի ձևավորումը և Մեդեքսի հետ ուղղակիորեն փոխկապակցված այլ տարրերը:
Վեբկայքում տեղադրված նյութերը հանդիսանում են բացառապես Մեդեքսի սեփականությունը և չեն կարող օգտագործվել (առավել ևս՝ եկամուտ հետապնդելու նպատակներով) առանց Մեդեքսի ղեկավարության նախնական համաձայնության։
Այս համատեքստում «օգտագործում»-ը նշանակում է՝ medex.am կայքի նյութերի և հրապարակումների մասնակի կամ ամբողջական վերահրապարակումը տպագիր կամ թվային միջոցներով, տարածում, հանրային ցուցադրում, եթեր հեռարձակում և օգտագործման այլ հնարավոր տարբերակներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Վեբկայքի նյութերի օգտագործումը պետք է համապատասխանի Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivs 4.0 Unported License-ի պահանջներին և պայմաններին:
Վեբկայքում տեղադրված հրապարակումների օգտագործումն առանց գրավոր համաձայնության հնարավոր է սոցիալական ցանցերի (facebook.com, twitter.com և այլն) օգտագործողների անհատական էջերում միայն օգտագործված էջի ակտիվ հղումը ներկայացնելու պայմաններում:
Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ այն անձը, կազմակերպությունը, տեղեկատվական միջոցը կամ մեկ այլ երրրորդ կողմ, ով խախտել է medex.am կայքի հեղինակային իրավունքները, կարող է պատասխանատվության ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Անձեռնամխելիության քաղաքականություն
Օգտվելով Վեբկայքից դուք անվերապահորեն համաձայնվում եք և ամբողջապես ընդունում եք գաղտնիության և անհատական տվյալների անձեռնամխելիության համընդհանուր ընդունելություն ստացած միջազգային ու Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներով ամրագրված օրենքները։
Վեբկայքը չի տարածում, առավել ևս Կայքից օգտվող մյուս անձանց չի տեղեկացնում Ձեր անձին (կամ կազմակերպությանը) առնչվող այնպիսի տվյալներ, որոնց վերաբերյալ չենք ստացել Ձեր նախնական թույլտվությունը (սովորաբար, էլեկտրոնային նամակի միջոցով)։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է հետադարձ կապի միջոցով Ձեզնից ստացված էլեկտրոնային նամակների բովանդակությանը, այլ տեղեկություններին, որոնք առնչվում են Ձեր (կամ Ձեր կազմակերպության) և մեր աշխատակազմի միջև ընթացող բանակցություններին, պայմանավորվածություններին, գործարքներին, պայմանագրերին և գործնական այլ փոխհարաբերություններին։ Ծայրահեղ դեպքում, մենք մեր տնօրինած տվյալները կարող ենք երրորդ կողմին ներկայացնել միայն օրենքի ուժով և/կամ դատարանի որոշմամբ:
Մենք հարգում ենք Ձեր անձնական տվյալների անձեռնամխելիությունը և գործնականում կյանքի ենք կոչում դրա պաշտպանության միջոցները:
Խնդրում ենք հաշվի առնել, որ Մեդեքսի ղեկավարությունը որևէ պատասխանատվություն չի կրում մեր պայմանների ու պահանջների խախտման հետևանքների համար:
Ձեզ հետ կապ ունեցող անհատական տվյալները, որը մենք կարող ենք հավաքագրել
Մենք կարող ենք հավաքագրել և մշակել Ձեր անձի հետ առնչություն ունեցող ստորև նկարագրված տվյալները: Նույն կերպ, Google Analytics-ի վիճակագրության համար հավաքագրվող տվյալները կապ չունեն և նպատակ չեն հետապնդում նույնականացնելու մեր կայքից օգտվող առանձին անձանց։
Դուք կարող եք Ձեր անձի մասին տեղեկատվությունը Մեզ տրամադրել՝ լրացնելով Վեբկայքում առկա ձևերը (form), օգտվելով Մեր ծառայություններից կամ նամակագրություն հաստատելով Մեզ հետ (օրինակ՝ էլ. փոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով): Սա ներառում է նաև այն տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք՝ բացելով Ձեր հաշիվը Վեբկայքում կամ բաժանորդագրվելով մեր նորությունների հոսքին: Նմանատիպ ուղիներով մեզ ստացած տեղեկատվությունը կարող է ներառել Ձեր անունը, հասցեն, ծածկանունը, տարիքը (կամ տարիքային միջակայքը), սեռը, փոստային դասիչը, երկիրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարները և Ձեր կողմից լրացված այլ տվյալները: Նույն կերպ, Ձեր տվյալները պահպանվում են մեր էլեկտրոնային շտեմարաններում, եթե դուք օգտվում եք հետադարձ կապի ծառայությունից կամ մեր օժանդակության, օնլայն աջակցության, խորհրդատվության և այլ ծառայություններից՝ տրամադրելով Ձեր մասին անձնական տեղեկատվություն:
Դրանից բացի, յուրաքանչյուր անգամ, երբ դուք այցելում եք մեր Վեբկայքը, ավտոմատ կերպով հավաքագրվում են հետևյալ տեխնիկական տվյալներ, ներառյալ՝ Ձեր կողմից օգտագործված սարքի տեսակը, օպերատիվ համակարգը, դիտարկիչի տեսակը և էկրանի մեծությունը և Ձեր կողմից Վեբկայքի տարբեր էջերին և ռեսուրսներին հասնելու և դրանցից օգտվելու մանրամասները:
IP (internet protocols) հասցեներ
Մեր կայքի անձնակազմը և կառավարման տեխնիկական համակարգը օգտվում են IP հասցեների գրանցման համակարգից` սերվերային աշխատանքներն իրականացնելու, կայքի գործունեությանը հետևելու և այլ նպատակներով։ Այնուամենայնիվ, մենք չենք օգտագործում մեր կողմից տնօրինած IP հասցեները` կայքի այցելուների անձը նույնականացնելու նպատակով։
Վեբ կուկիներ (Cookies) և այլ վեբ տեխնոլոգիաներ
Կայքի կառավարման համակարգը օգտագործում է այսպես կոչված «կուկիները»` մուտքանունները (username), գաղտնաբառերը (password) և մուտքագրված այլ տվյալները ժամանակավորապես պահպանելու («հիշելու») և կայքի գործարկումը հեշտացնելու համար: Մենք խորհուրդ ենք տալիս «հիշել» Ձեր կողմից մուտքագրված տվյալները միայն Ձեր անձնական և ոչ թե խմբային կամ հանրային օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում, այլապես, այդ տվյալները կարող են հասանելի դառնալ նաև երրորդ կողմերին։
Համակարգչային (ինտերնետային) վիրուսներ և «սփամ»
Մեր կայքի անձնակազմը մշտապես վերահսկում է մեր սերվերի` համակարգչային (ինտերնետային) վիրուսներով, «որդերով» և համակարգի նորմալ աշխատանքը խաթարող այլ գործոններով հնարավոր վնասման ռիսկերը և պարբերաբար իրականացնում համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։ Մենք նվազագույնի ենք հասցրել վերոնշյալ գործոններով մեր համակարգի վնասման հավանականությունը, թեև չենք կարող 100%-ով բացառել այն։ Այս իմաստով, մենք հայեցում ենք նաև Ձեր օժանդակությունը` հնարավոր դեպքերի մասին արագ արձագանքելով։
Google Analytics
Մենք օգտվում ենք Գուգլ-անալիտիկս ծառայությունից, որպեսզի վերլուծենք մեր կայքից օգտվող լսարանը և շարունակաբար բարելավենք մեր էջերի բովանդակությունը: Այս ծառայությամբ որևէ անձնական տվյալ չի հավաքագրվելու: Գուգլ-անալիտիկսի հետ կապված լրացուցիչ տեղեկատվության համար առաջարկում ենք այցելել նաև այս էջը (անգլերեն):
Կայքի օգտագործման պայմանների փոփոխությունները
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Պայմանները, այդ թվում, երբ կատարվեն Կայքի բովանդակության վրա ազդող օրեսդրական փոփոխություններ կամ մեր էջերում մեկնարկեն օգտագործման առանձնահատուկ պայմաններ պահանջող նոր ծառայություններ կամ հնարավորություններ: Ուստի, մենք կարևորում ենք, որպեսզի դուք պարբերաբար այցելեք այս էջը՝ համոզվելու, որ դուք տեղեկացվել եք Պայմանների բոլոր դրույթների հետ:
Կոնտակտային տվյալներ
Եթե այս Կայքի օգտագործման պայմանների և անձեռնամխելիության դրույթների հետ կապված ունեք հարցեր կամ մտահոգություններ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ Ձեր նամակն ուղարկելով info[շնիկ]шedex.am հասցեին:
Էջը թարմացվել է՝ 12 հոկտեմբեր 2023
Հաջորդ թարմացումը՝ 12 հոկտեմբեր 2024