Բուժկենտրոններ

Գյումրի բժշկական կենտրոն

Գյումրի բժշկական կենտրոն

«Գյումրու բժշկական կենտրոն»-ը խիստ ժամանակակից բազմապրոֆիլ կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայություններով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։ Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Հասցե

Շիրակի մարզ, Գյումրի,

Գ. Նժդեհի փող. 3/3

Կոնտակտներ

Հոդվածը տեղադրվել է՝ 16-06-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: