Բուժկենտրոններ
Ջերմուկի առողջության կենտրոն

«Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է արտահիվանդոնոցային (պոլիկլինիկական) և հիվանդանոցային բուժօգնություն:
1. Արտահիվանդանոցային ծառայություն
Ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն: Ապահովում է հատուկ խմբերում ընդգրկված բնակչության անվճար դեղորայքային սպասարկումը:
Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 6307 մարդ: «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկան սպասարկում է Ջերմուկի քաղաքային, Կեչուտի գյուղական և մասամբ Գնդեվազի համայնքի բնակիչներին:
Ընկերության գրասենյակը գտնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափ հասցեում: Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական ծառայություններ:
2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը:
2. Հիվանդանոցային ծառայություն
Իրականացնում է թերապևտիկ-մանկաբուժական գործառույթներ, հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում հիմնականում Ջերմուկ քաղաքի, Կեչուտ գյուղի, մասամբ Գնդեվազ գյուղի ազգաբնակչությանը:
Հիվանդանոցում ծավալված է 5 մահճակալ: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) սկզբունքով և վճարովի հիմունքներով:
Գուգլ-տեղակայում
Հասցե և կոնտակտներ
Հասցե
Վայոց Ձորի մարզ,Ձախափ
Կոնտակտներ
- Հեռախոս՝ 0287-21241
- Էլ. փոստ՝ [email protected]
Հոդվածը տեղադրվել է՝ 09-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: