Skip to main content

Քաջարանի բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ /

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ​ իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատում են 18 բարձր որակավորում ունեցող բժիշկներ: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատում են 3 ընտանեկան բժիշկներ, 2 թերապևտ և 1 մանկաբույժ:

1. Հիվանդանոցային ծառայություն

Քաջարանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայության իրականացման համար ծավալված է 20 մահճակալից բաղկացած սոմատիկ բաժանմունք: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, մանկական, թերապևտիկ և ինֆեկցիոն պրոֆիլի տարեկան միջին թվով 350 հիվանդներ:

Տարվա ընթացքում միջին թվով իրականցվում են 130 պլանային և անհետաձգելի վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ և 70 ծննդալուծում: «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ հանդիսանում է 1-ին մակարդակի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություն, որի գործառույթն է մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բուժօգնության ցուցաբերումը հատուկ հետազոտում և բուժում չպահանջող հղիության ֆիզիոլոգիական ընթացքով, ցածր ռիսկի խմբին պատկանող հղիներին և ծննդաբերներին, իսկ անհետաձգելի դեպքերում` կատարել շտապ բժշկական միջամտություններ (կեսարյան հատում, գինեկոլոգիական վիրահատություններ): Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` անվճար, համավճարի սկզբունքով և վճարովի հիմունքներով:

Հեռախոս (ընդունարան)` (0285)33511

2. Արտահիվանդանոցային ծառայություն

Բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիակական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 44 հաճախում: Առողջության առաջնային պահպանման գործառույթները իրականացվում են ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում 1-ամյա դասընթացների միջոցով մասնագիտացված 3 ընտանեկան բժիշկների, 2 տեղամասային թերապևտի և 1 տեղամասային մանկաբույժի կողմից; Քաջարանի բժշկական կենտրոնի կողմից իրականացվող առողջության առաջնային պահպանման գործառույթները տարածվում են նաև տարածաշրջանի Քաջարան, Լեռնաձոր, Ձագեձոր, Բարիկավան, Անդոկավան, Թավշուտ գյուղական համայնքների բնակիչների վրա, որտեղ գործում են բուժակմանկաբարձական կետեր:

Ամբուլատոր ծառայության գործառույթների մեջ են մտնում նաև բնակչության դիսպանսերային (ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական) և նեղ մասնագիտական (վիրաբուժական, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ուռոլոգիական) բուժօգնությունը: Հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, այդ թվում նաև` նարկոլոգիական և մաշկավեներաբանական դիսպանսերային բուժօգնությունը Քաջարանի տարածաշրջանի բնակիչների համար պետական պատվերի շրջանակներում իրականացնում են «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ համապատասխան մասնագետները` պայմանագրային սկզբունքով (կնքված «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ)` անվճար, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված ուղեգրի առկայության դեպքում:

Բժշկական կենտրոնի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունը ընդգրկում է մեզի, արյան (կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական) և գործիքային (ուլտրաձայնային, ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրում, գաստրոսկոպիա) հետազոտությունները, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` անվճար, բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կարևոր գործառույթներից է նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղչով դեղորայքով ապահովումը` սահմանված կարգով:

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությունը իրականացվում է անվճար:

Հեռախոս` (0285) 33511

3. Շտապ օգնության ծառայություն

Բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գործառույթները պետական պատվերի շրջանակներում իրականացվում են Քաջարանի քաղաքային համայնքի և տարածաշրջանի գյուղական համայնքների (Լեռնաձոր, Քաջարան, Անդոկավան, Բարիկավան, Թավշուտ և Ձագեձոր) բնակչության համար` անվճար:

Վերջերս կենտրոնի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել է ՀԲ կողմից իրականացված կրթական ծրագրերի շրջանակներում:

Շտապ օգնության ծառայությունը իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:

Հեռախոս` 103

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Դիտել հասցեն
Սյունիքի մարզ, քաղաք Քաջարան

Բակունցի փող. 1

Դիտել կոնտակտները

Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2018
Վերջին վերանայում՝ 02-02-2021