Skip to main content

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ /

​2010 թվականին ՀՀ կառավարության որոշման հիման վրա «​Մեղրու բժշկական կենտրոն»​ ՓԲԸ և «​Ագարակի հիվանդանոց»​ ՓԲԸ միաձուլման եղանակով վերակազմակերպվեց և ստեղծվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ​ՓԲԸ: ​

Բժշկական կենտրոնը իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:

1.Հիվանդանոցային ծառայություն

Ծավալված է թերապևտիկ՝ 10, վիրաբուժական՝ 10, մանկական՝ 10, մանկաբարձագինեկոլոգիական՝ 10 և ինֆեկցիոն պրոֆիլի՝ 5, ընդամենը՝ 45 մահճակալ ծավալով հիվանդանոցային ծառայություն: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 972 հիվանդ: Տարվա ընթացքում միջինը իրականացվել են 130 վիրահատություններ, որից 41 պլանային և 89 անհետաձգելի վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ: Բժշկական կենտրոնը համարվում է 1-ին Բ մակարդակի ծննդօգնություն իրականացնող հաստատություն, որի գործառույթն է մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բուժօգնության ցուցաբերումը հատուկ հետազոտում և բուժում չպահանջող հղիության ֆիզիոլոգիական ընթացքով, ցածր ռիսկի խմբին պատկանող հղիներին և ծննդաբերողներին, իսկ անհետաձգելի դեպքերում` կատարել շտապ բժշկական միջամտություններ (կեսարյան հատում, գինեկոլոգիական վիրահատություններ): Տարեկան միջին հաշվով իրականացվում է 70 ծննդալուծում, որից 9-ը՝ կեսարյան հատումով: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում էպետական պատվերիշրջանակներում`անվճար, համավճարի սկզբունքով և վճարովի հիմունքներով:

2. Արտահիվանդանոցային ծառայություն

Բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիակական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 127 հաճախում: Արտահիվանդանոցային ծառայության գործառույթները տարածվում են նաև Մեղրու տարածաշրջանում գտնվող բոլոր գյուղերի բնակիչների վրա: Առողջության առաջնային պահպանման գործառույթը իրականացնում են ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում 1-ամյա դասընթացների միջոցով մասնագիտացված ընտանեկան բժշկներ, տեղամասային թերապևտներ և տեղամասային մանկաբույժներ: Արաքսաշեն, Լեհվազ, Վահրավար, Վարդանիձոր, Լիճք, Տաշտուն, Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր, Կարճևան, Կուրիս, Գուդեմնիս գյուղերում գործում են 11 բուժակմանկաբարձական կետեր, որտեղ ընտանեկան բուժքրոջ գործառույթները իրականացնում են ՀԲ և USAID-ի ուսուցողական ծրագրերով կատարելագործված բուժբուժքույրերը:

Ամբուլատոր ծառայության գործառույթների մեջ են մտնում նաև բնակչության դիսպանսերային (հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, մաշկավեներաբանական, ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական) և նեղ մասնագիտական (վիրաբուժական, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, գաստրոէնտերիոլոգիական) բուժօգնությունը, որը իրականացվում է անվճար` տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, բժշկական ցուցումների և ԱԱՊ իրականացնող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Գործում է նաև կանանց կոնսուլտացիայի կաբինետը, որը իրականացնում է միջինը տարեկան 145 հղի կանանց հսկողություն:

Բժշկական կենտրոնի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունը ընդգրկում է մեզի, արյան (կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական) և գործիքային (ուլտրաձայնային, ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրում, գաստրոսկոպիա) հետազոտությունները, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` անվճար, բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում` տարածաշրջանի բոլոր բնակիչների համար:

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կարևոր գործառույթներից է նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղչով դեղորայքով ապահովումը` սահմանված կարգով:

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ամբողջ ծավալը իրականացվում է անվճար (ԱԱՊ բժշկի ուղեգրման առկայության դեպքում):

Հեռախոս` (0286) 60685

3. Շտապ օգնության ծառայություն

Բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գործառութները պետական պատվերի շրջանակներում իրականացվում են անվճար` Մեղրու տարածաշրջանի Մեղրի խոշորացված համայնքների բնակիչների համար: Վերջերս կենտրոնի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել է ՀԲ կողմից իրականացված կրթական ծրագրերով:

Շտապ օգնության ծառայությունը իրականացվում է անվճար` պետական պատվերիշրջանակներում:

Հեռախոսներ՝ Վիվա Սելլ ՄՏՍ-ի բջջային ցանցից 103 և 098 103 111, Բիլայն ստացիոնար ցանցից` 103, Բիլայն և Յուքոմ բջջային ցանցերի զանգերը առաջինը սպասարկում են Երևանի շտապ օգնության օպերատորները, այնուհետև վերահղելով միացնում են Մեղրու ՏԲԿ շտապ օգնության կայան

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Դիտել հասցեն
Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի

Գործարարների փող. 42

Դիտել կոնտակտները

Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2018
Վերջին վերանայում՝ 09-05-2021