Skip to main content

Սիսիանի բժշկական կենտրոն - Սյունիքի մարզ /

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատում են 35 բարձր որակավորում ունեցող բժիշկներ, որոնցից 1-ը բժշկական գիտությունների թեկնածու է: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատում են ընտանեկան բժիշկներ, թերապևտ և մանկաբույժ:

1. Հիվանդանոցային ծառայություն

Ծավալված է 50 մահճակալ: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 750 հիվանդներ, տարեկան իրականացվում է միջին հաշվով 370 ծննդալուծում: Գործում են հետևյալ բաժանմունքները` վիարաբուժական, թերապևտիկ, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն:

Տարեկան միջին հաշվով իրականցվում են 80 պլանային և անհետաձգելի վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում, համավճարի սկզբունքով և վճարովի հիմունքներով:

Հեռախոս (ընդունարան)` (0283) 23502

2. Արտահիվանդանոցային ծառայություն

Բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 410 հաճախում: Առողջության առաջնային պահպանման գործառույթները իրականացվում են ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում 1-ամյա դասընթացների միջոցով մասնագիտացված ընտանեկան բժիշկների, տեղմասային թերապևտի և տեղամասային մանկաբույժի կողմից`բժշկական կենտրոնի մասնաշենքում:

Շաքի, Իշխանասար, Ույծ, Դաստակերտ, Ախլաթյան, Բնունիս, Նժդեհ, Տոլորս, Տորունիք, Աղիտու,Վաղատնի, Նորավան, Որոտան գյուղական համայնքներում բնակիչների առողջության առաջնային պահպանման գործառույթները նույնպես իրականացվում են Սիսիանի բժշկական կենտրոնի կողմից: Նշված գյուղական համայնքներում գործում են 13 բուժակմանկաբարձական կետեր, որտեղ ընտանեկան բուժքրոջ գործառույթներն են իրականացնում ՀԲ և USAID-ի ուսուցողական ծրագրերով կատարելագործված բուժքույրերը:

Ամբուլատոր ծառայության գործառույթների մեջ են մտնում նաև բնակչության դիսպանսերային (հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, այդ թվում նաև նարկոլոգիական, մաշկավեներաբանական, ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական) և նեղ մասնագիտացված (վիրաբուժական, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վնասվածքաբանական) բուժօգնությունը: Դիսպանսերային և նեղ մասնագիտացված բուժօգնությունը բժշկական կենտրոնը իրականացնում է Սիսիան քաղաքի և տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքների բնակիչների համար անվճար` պետական պատվերի շրջանակներում, բժշկական ցուցումների և ԱԱՊ իրականացնող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունը իրականացնում է պետական պատվերով նախատեսված ամբողջ ծավալը, այն է` մեզի և արյան կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական, գործիքային (էլեկտրասրտագրում, ուլտրաձայնային (սոնոգրաֆիա), ռենտգենաբանական) համալիր հետազոտություններ: Լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում են անվճար` պետական պատվերի շրջանակներում, Սիսիանի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կարևոր գործառույթներից է նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղչով դեղորայքով ապահովումը` ըստ սահմանված կարգի:

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությունը իրականացվում է անվճար:

Հեռախոս` քարտարան (0283) 23806

3. Շտապ օգնության ծառայություն

Բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գործառույթները իրականացվում են պետական պատվերի շրջանակներում Սիսիան քաղաքային համայնքի և Շաքի, Իշխանասար, Ույծ, Դաստակերտ,Ախլաթյան, Բնունիս, Նժդեհ, Տոլորս, Տորունիք, Աղիտու,Վաղատնի, Նորավան, Որոտան գյուղական համայնքների բնակիչների համար, իսկ Սիսիանի տարածաշրջանի մյուս գյուղական համայնքների բնակչության անհետաձգելի բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կենտրոնների միջոցով (Դարբասի ԱԿ, Անգեղակոթի ԲԱ, Գորայքի և Բռնակոթի ԱԱՊԿ):

Վերջերս կենտրոնի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել է ՀԲ կողմից իրականացված կրթական ծրագրերով:

Շտապ օգնության ծառայությունը իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:

Հեռախոս` (0283) 23502 և բջջային 093 103 555

Սիսիանի բժշկական կենտրոնի բժշիշկ-մասնագետների թափուր հաստիքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը տես Հայտարարություններ բաժնում:

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Դիտել հասցեն
Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան

Չարենցի փող. 14

Դիտել կոնտակտները

Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2018
Վերջին վերանայում՝ 02-02-2021