«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ հիմնվել է 1996 թվականին: Տեղակայված է Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում ու զբաղեցնում է երկհարկանի վերանորոգված և ջեռուցվող մասնաշենք:
Դիսպանսերն իրականացնում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային դիսպանսերային բուժօգնության ծառայություններ:
1. Հիվանդանոցային ծառայություն
Հիվանդանոցային ծառայության համար ծավալված է 80 մահճակալ, որոնցից 70-ը հոգեբուժական, 10-ը` թմրաբանական: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 366 մարդ, որոնցից 296-ը հոգեբուժական հիվանդներ են, իսկ 70-ը` նարկոլոգիական: Հիվանդանոցային ծառայությունն իրականացվում է հոգեկան հիվանդների խնամքի, հարկադիր բուժման, սուր և անհետաձգելի վիճակների բուժօգնության ու նարկոլոգիական հիվանդների բուժման ուղղություններով: Նշված ծառայություններն իրականացվում են անվճար՝ պետական պատվերի շրջանակներում, բացառությամբ ափիոնային թմրամոլությամբ հիվանդների գերարագ ապաթունավորում ու զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտոգոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ:
Հեռ.`(0285) 54445
2. Արտահիվանդանոցային ծառայություն
Դիսպանսերի ամբուլատոր-պոլիկլինիակական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 10 հաճախում:
Դիսպանսերի գործառույթներից է հոգեկան և նարկոլոգիական հիվանդություններով տառապող առաջնակի հիվանդների հսկողության իրականացումը, քրոնիկ հոգեկան ու նարկոլոգիական հիվանդների հսկողությունը, բնածին թերզարգացմամբ ու ձեռք բերովի թուլամտությամբ տառապող հիվանդների հսկողությունը:
Դիսպանսերի գործառույթների մեջ է նաև մտնում հիվանդների կենտրոնացված կարգով տրամադրվող դեղերի բաշխումը ամբողջ մարզի բնակիչների համար, ինչպես նաև Կապանի և Քաջարանի տարածաշրջանների դիսպանսերային հիվանդների դեղերով ապահովման գործընթացը:
Գուգլ-տեղակայում
Հասցե և կոնտակտներ
Հոդվածը հրապարակվել է՝ 24-06-2018
Վերջին վերանայում՝ 02-02-2021