«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն իրականացնում է արտահիվանդանոցային (պոլիկլինիկական) և հիվանդանոցային բուժօգնություն:
1. Արտահիվանդանոցային ծառայություն
Ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն: Ապահովում է հատուկ խմբերում ընդգրկված բնակչության անվճար դեղորայքային սպասարկումը: Բուժօգնությունը իրականացվում է անվճար:
Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 9728 մարդ: «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի պոլիկլինիկան սպասարկում է Վայքի տարածաշրջանի` Վայք քաղաքի, Ազատեկի, Արինի, Արտավանի, Գնդեվազի, Գոմքի, Զեդեաի, Հեր-հերի, Մարտիրոսի, Սարավանի, Փոռի, Կարմրաշենի գյուղական համայնքների բնակիչներին:
Ընկերության գրասենյակը գտնվում է Վայք քաղաքի Շահումյան 91 հասցեում, իսկ գյուղերում գործում են բուժակմանկաբարձական կետեր:
Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, հոգեբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություններ:
2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը:
2. Հիվանդանոցային ծառայություն
Իրականացնում է վիրաբուժական, թերապևտիկ-մանկաբուժական, հեմոդիալիզի, ինֆեկցիոն և մանկաբարձա-գինեկոլոգիական գործառույթներ, հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում Վայքի տարածաշրջանի ողջ ազգաբնակչությանը: Հիվանդանոցում ծավալված է 35 մահճակալ: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 756 հիվանդներ, իրականացվում է միջին թվով 241 ծննդալուծում: Իրականցվում են պլանային և անհետաձգելի վիրաբուժական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձգինեկոլոգիական միջամտություններ:
Վայքի բուժական միավորումը իրականացնում է 2-րդ մակարդակի ծննդօգնություն, այսինքն` բարձր ռիսկի հղիների ծննդալուծում, քանի որ որակյալ կադրային ներուժը թույլ են տալիս պատշաճ մակարդակով կազմակերպել ինչպես մայրերի այնպես էլ նորածինների բուժօգնությունը և խնամքը ախտաբանական շեղումների դեպքում:
Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) սկզբունքով և վճարովի հիմունքներով:
Գուգլ-տեղակայում
Հասցե և կոնտակտներ
Հոդվածը հրապարակվել է՝ 07-04-2019
Վերջին վերանայում՝ 02-02-2021