Այս հոդվածում ներկայացվող COVID-19-ի հետ կապված սեռատարիքային և ուղեկցող հիվանդությունների վիճակագրությունը հիմնված է երկու աղբյուրի վրա:
- ԱՀԿ-Չինաստան միացյալ առաքելության զեկույց, որը հրապարակվել է 2020թ. փետրվարի 28-ին և հիմնված է COVID-19-ի լաբորատոր հաստատված 55924 դեպքի վրա:
- Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման զեկույց, որը հրապարակվել է 2020թ. փետրվարի 17-ին և հիմնված է փետրվարի 11-ի դրությամբ Չինաստանում COVID-19-ի հաստատված, կասկածելի և անախտանիշ 72314 դեպքի վրա:
Վերոնշյալ երկու աղբյուրների տվյալները կներկայացվեն՝ պիտակավորված որպես «հաստատված դեպքեր» և «բոլոր դեպքեր»:
COVID-19-ի մահացությունն ըստ ՏԱՐԻՔԻ
*Մահացության ցուցանիշ = (մահվան դեպքերի թիվ / ընդհանուր դեպքերի թիվ) = վիրուսով վարակվելիս մահվան հավանականություն (%):
Այս հավանականությունը տարբերվում է ըստ տարբեր տարիքային խմբերի:
| ՏԱՐԻՔ | ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ հաստատված դեպքեր | ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ բոլոր դեպքերը |
| 80+ տարեկան | 21,9 % | 14,8 % |
| 70-79 տարեկան | 8,0 % | |
| 60-69 տարեկան | 3,6 % | |
| 50-59 տարեկան | 1,3 % | |
| 40-49 տարեկան | 0,4 % | |
| 30-39 տարեկան | 0,2 % | |
| 20-29 տարեկան | 0,2 % | |
| 10-19 տարեկան | 0,2 % | |
| 0-9 տարեկան | մահվան դեպքեր չկան |
Ընդհանուր առմամբ, երեխաների շրջանում գրանցվել է համեմատաբար սակավաթիվ դեպքեր:
COVID-19-ի մահացությունն ըստ ՍԵՌԻ
*Մահացության ցուցանիշ = (մահվան դեպքերի թիվ / ընդհանուր դեպքերի թիվ) = վիրուսով վարակվելիս մահվան հավանականություն (%):
Այս հավանականությունը տարբերվում է երկու սեռերի միջև: Պետք հաշվի առնել, որ ծխախոտի օգտագործումը Չինաստանում շատ ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, ինչը կարող է բարձրացնել շնչառական բարդությունների ռիսկը:
| ՍԵՌ | ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ հաստատված դեպքեր | ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ բոլոր դեպքերը |
| Տղամարդիկ | 4,7 % | 2,8 % |
| Կանայք | 2,8 % | 1,7 % |
Նախավարակման առողջական խնդիրներ (ուղեկցող հիվանդություններ, «կոմորբիդություն»)
*Մահացության ցուցանիշ = (մահվան դեպքերի թիվ / ընդհանուր դեպքերի թիվ) = վիրուսով վարակվելիս մահվան հավանականություն (%):
| ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ հաստատված դեպքեր | ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ բոլոր դեպքերը |
| Սրտանոթային հիվանդություն | 13,2 % | 10,5 % |
| Դիաբետ | 9,2 % | 7,3 % |
| Քրոնիկ շնչառական հիվանդություն | 8,0 % | 6,3 % |
| Զարկերակային գերճնշում | 8,4 % | 6,0 % |
| Քաղցկեղ | 7,6 % | 5,6 % |
| Ուղեկցող հիվանդության բացակայություն | 0,9 % |
Աղբյուրներ
- The Epidemiological Characteristics of an Outbreak of 2019 Novel Coronavirus Diseases (COVID-19) - China CCDC, February 17 2020
- Report of the WHO-China Joint Mission on Coronavirus Disease 2019 (COVID-19) [Pdf] - World Health Organization, Feb. 28, 2020
Հոդվածը հրապարակվել է՝ 14-03-2020
Վերջին վերանայում՝ 06-11-2023