Ընդհանուր տեղեկատվական բնույթի այս հոդվածում ներկայացվում են COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:
Ինչո՞ւ պատվաստվել
COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է՝
- կանխարգելել COVID-19-ով վարակվելը կամ COVID-19-ով ծանր հիվանդանալը կամ մահանալը
- կանխարգելել ձեզնից այլ մարդկանց շրջանում COVID-19 վիրուսի տարածումը
- ավելացնել համայնքում այն մարդկանց թիվն, ովքեր պաշտպանված են COVID-19-ով վարակվելուց
- կանխարգելել COVID-19 վիրուսի տարածումը և բազմացումը, որը թույլ է տալիս վերջինիս մուտացիայի ենթարկվել և հավանաբար դառնալ պատվաստանյութերի նկատմամբ ավելի կայուն:
Արդյոք պատվաստանյութերն անվտա՞նգ են
Առկա տվյալները հաստատում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ցանկում ներառված COVID-19 պատվաստանյութերը խիստ անվտանգ և արդյունավետ են: Ընդ որում, դրանց օգտագործումից ի վեր անվտանգության հարցերը գտնվում են լուրջ մշտադիտարկման ներքո:
Արդյոք պատվաստանյութերը պաշտպանո՞ւմ են վիրուսի տարատեսակներից
Ներկայում աշխարհի տարբեր տեսակներում առավել տարածված է COVID-19 վիրուսի դելտա տարբերակը (B.1.617.2)։ Այն շուրջ 2 անգամ ավելի վարակիչ է, քան ավել վաղ տարբերակները և կարող է առաջացնել ավելի ծանր հիվանդություն:
Թեև առկա տվյալները վկայում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները քիչ ավելի նվազ արդյունավետություն են դրսևորում այս տարբերակի նկատմամբ, պատվաստումը դեռևս մնում է ծանր COVID-19-ից պաշտպանվելու կարևորագույն միջոց: Օրինակ՝
- Pfizer-BioNTech COVID-19-ի դեմ պատվաստումը 88%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է COVID-19-ի դելտա տարբերակով վարակվելիս ախտանիշների զարգացումը
- նույն պատվաստանյութը 96%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է COVID-19-ի դելտա տարբերակով վարակվելիս ծանր հիվանդության զարգացումը
- նույն պատվաստանյութը 93%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է COVID-19-ի ալֆա տարբերակով վարակվելիս ախտանիշների զարգացումը
- Moderna COVID-19-ի դեմ պատվաստումը 72%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է COVID-19-ի դելտա տարբերակով վարակվելիս ախտանիշների զարգացումը
- նույն պատվաստանյութի եզակի դեղաչափը 96%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է COVID-19-ի դելտա տարբերակով վարակվելիս ծանր հիվանդության զարգացումը
- The Janssen/Johnson & Johnson COVID-19-ի դեմ պատվաստումը 85%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է COVID-19-ի դելտա տարբերակով վարակվելիս ախտանիշների զարգացումը
- ChAdOx1 (AstraZeneca) COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը դելտա տարբերակով վարակների դեպքում դրսևորել > 90%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է ծանր հիվանդության զարգացումը, հետևաբար՝ հիվանդանոցային բուժման անհրաժեշտությունը
- նույն պատվաստանյութը 87-100%-ոց արդյունավետությամբ կանխարգելում է մահվան դեպքերը:
Արդյոք կարիք կա՞ պատվաստվել, եթե արդեն հիվանդացել եմ այս վարակով
COVID-19-ով վարակվելը առաջացնում է նույն վիրուսով կրկնակի վարակվելու նկատմամբ որոշակի բնական պաշտպանունակություն կամ իմունիտետ: Սակայն դեռ պարզ չէ, թե այսպիսի պաշտպանունակությունը ինչքան է շարունակվում։
Հնարավոր է, որ կրկնակի վարակումն առաջացնի լուրջ առողջական բարդություններ, ուստի ԱՄՆ Հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս, որ COVID-19-ով հիվանդացած անձինք ստանան COVID-19-ի դեմ պատվաստում։
Եթե COVID-19-ի բուժման ընթացքում ստացել եք մոնոկլոնալ հակամարմիններ կամ կոնվալեսցենտ պլազմա, COVID-19-ի դեմ պատվաստումը պետք է հետաձգել առնվազն 90 օր:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-09-2021
Վերջին վերանայում՝ 04-03-2023