Nutrients ամսագրում վերջերս տեղ գտած նյութում հետազոտողները գնահատել են հոգնածության վրա վիտամին D-ի ազդեցության մեխանիզմները:
Նախապատմություն
Առկա տվյալները նկարագրում են վիտամին D-ի և ոսկրային նյութափոխանակության միջև կապվածություն: Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ն ներգրավված է մարդկանց ֆիզիոլոգիական գործընթացներում՝ հավանաբար ազդելով նեյրոդեգեներատիվ և սրտանոթային խանգարումների, ռևմատոլոգիական խանգարումների, շաքարային դիաբետի, պտղաբերության, հոգնածության հետ կապված վիճակների և քաղցկեղի ախտաբանական ֆիզիոլոգիայի վրա:
Հոդվածի մասին
Տվյալ գնահատման մեջ հետազոտողները ներկայացրել են վիտամին D-ի օգնությամբ հոգնածության մեղմացումը՝ հիմնված Web of Science, Scopus և PubMed տվյալների շտեմարանի գրանցումների վրա:
Վիտամին D-ն կարգավորում է հոգնածությունը՝ վերահսկելով բորբոքումը և նեյրոմեդիատորները
Վիտամին D-ն կարգավորում է հոգնածության ախտաբանական ֆիզիոլոգիան՝ կապված կենսաքիմիական գործոնների հետ, ինչպիսիք են օքսիդացնող սթրեսորները և բորբոքային ցիտոկինինները:
Այս վիտամինը մասնակցում է բազմաթիվ գործընթացներին, այդ թվում՝ ռեդոքս (օքսիդացնող-վերականգնող) ռեակցիաներ, ռեակտիվ թթվածնի տեսակների (ROS) ձևավորում և միտոքոնդրիումային գործառույթներ: Վիտամին D-ն նվազեցնում է օքսիդացիոն սթրեսը՝ կրճատելով ինդուկցված NO-սինթազի (iNOS), ցիկլոօքսիգենազ-2-ի (COX-2) և կապա β կորիզային գործոնի (NFkβ) մակարդակները:
Վիտամին D-ի ակտիվացումը բարձրանում է բջջային սթրեսի ընթացքում, և այս վիտամինի հավելումների ընդունումը կարող է բարելավել կմախքային մկանների միտոքոնդրիալ գործառույթները՝ նվազեցնելով օքսիդացիոն սթրեսը:
Նույն վիտամինը օժանդակում է էրիթիրոիդ 2-կապված գործոն 2/պերօքսիսոմ պրոլիֆերատոր-ակտիվացված ընկալիչի գամա կոակտիվատոր 1-ալֆա-սիրտուին 3 (Nrf2/PGC-1-SIRT-3) հարաբերակցությունը՝ նպաստելով Nrf2-ի տրանսկրիպտոնային գործընթացներին: Վերջինս հանդիսանում է ռեդոքսի առաջնային կարգավորիչը և օժանդակում է հակաօքսիդանտային ակտիվությունը՝ վերակարգավորելով փոխկապված գեները:
Վիտամին D-ն նաև կարգավորվում է Կլոթոյի զարգացումը՝ սպիտակուց, որն ունի հակածերացման ազդեցություն՝ բարձրացնելով օքսիդացիոն սթրեսի հանդուրժողականությունը և կանխարգելելով ROS-ի գերարտադրությունը:
Վիտամին D-ն ազդում է էպիգենոմի վրա՝ օժանդակելով գենոմային վիտամին D-ընկալիչի (VDR) կապվածությանը, կարգավորելով CCCTC-կապող գործոնի (CTCF) մակարդակները և խաթարելով տոպոլոգիկ-կապված դոմենի (TAD) գեներացիան:
Այս վիտամինը նաև կարգավորում է իմոնոլոգիական գործառույթները և բորբոքային գործընթացները՝ օժանդակելով ցիտոկինինների հակաբորբոքային ազդեցությունները, ինչպիսիք են ինտերլեյկին (IL)-4, 5 և 10-ը և իմունային բջիջների վրա ուղղակի ազդեցությունները:
Ի լրումն, վիտամին D-ն նվազեցնում է նախաբորբոքային ցիտոկինինների մակարդակները, ինչպիսիք են ինտերլեյկին-2-ը, ուռուցքային նեկրոզի ալֆա-գործոնը (TNF-α) և գամա-ինտերֆերոնը (IFNγ):
Ակտիվ վիտամին D-ն կարող է փոփոխել իմունային բջջի էպիգենոմները, մասնավորապես, մոնոցիտներում (և դրա ենթատեսակներում)՝ նվազեցնելով լիմֆոցիտների տարբերակման T հելպերների 1-ին տեսակը (Th1) և նպաստելով բորբոքային ցիտոկինինի ազատմանը:
Այն կարող է բարձրացնել մոնոցիտներում և մակրոֆագներում վիտամին D-ի մակարդակները՝ ակտիվացված T լիմֆոցիտներում վիտամին D-ի ընկալիչների վերակարգավորումը:
Վիտամին D-ն անհրաժեշտ է հոգնածություն-կապված նեյրոմեդիատորների վերահսկման համար, ինչպիսիք են սերոտոնինը և դոֆամինը և վերակարգավորում է աճի գործոնները, ինչպիսիք են նյարդային աճի գործոնը (NGF), գլիալ բջիջների գծային-ստացված նեյրոտրոֆիկ գործոնը (GDNF) և նեյրոտրոֆին-3-ը (NT-3):
Պլազմայի վիտամին D-ի և Պարկինսոնի հիվանդության կամ նեյրոնային այլ հիվանդությունների միջև կապվածությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ նեյրոդեգեներացիայի կանխարգելման փորձերում դրա օգտագործումը հիմնավորելու համար:
Վիտամին D-ի և հոգնածության միջև կապվածությունը ռևմատոլոգիական, նեյրոհոգեկան, մկանակմախքային հիվանդությունների և քաղցկեղի դեպքում
Արյան շիճուկում վիտամին D-ի 20 նգ/մլ-ից ցածր մակարդակները վկայում են դեֆիցիտի, իսկ 21-ից մինչև 29 նգ/մլ-ը՝ անբավարարության մասին: Վիտամինի օրական 600–800 IU քանակն ապահովում է ոսկրային առողջության ցանկալի մակարդակ, սակայն անհրաժեշտ է օրական 1,000–2,000 IU՝ արյան պլազմայում 30 նգ/մլ-ից ավելի բարձր ցուցանիշներ պահպանելու համար:
Քրոնիկ հիպովիտամինոզ D-ն կապված է սրտային հիվանդության և նյութափոխանակության խանգարման հետ և կարող է լինել զգալի համահիվանդացություն կամ ռիսկի գործոն վաղ մահացության համար: Մի քանի հետազոտություններ ցույց են տվել կապվածություն վիտամին D-ի պակասի և ավելի բարձր ընդհանուր մահացության և քաղցկեղի ռիսկի միջև:
Հիպովիտամինոզ D-ի հակազդման հետևանքների վերաբերյալ ընթացիկ տվյալները հակասական են՝ վկայելով այլ գործոնների հնարավոր դերի մասին: Ֆիբրոմիալգիան՝ ցավերով ընթացող համակարգային և կայուն խանգարումը, որը հանգեցնում է հոգնածության, հանդիսանում է այս անբավարարության առաջնային աղբյուրը:
Հետազոտողները կապվածություն են գրանցել հիպովիտամինոզ D-ի և ֆիբրոմիալգիկ հոգնածության բարելավման միջև՝ ֆիբրոմիալգիայի բազմաթիվ ACR չափանիշների և քրոնիկ հոգնածության համախտանիշի մեղմացման վերաբերյալ խոստումնալից արդյունքներով:
Հոգնածությունը բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների տարածված ախտանիշն է: Հետազոտողները խորհուրդ են տալիս ստուգել արյան պլազմայում վիտամին D-ի մակարդակը հոգնածության ախտանիշով հիվանդների մոտ, քանի որ այդ անձանց շրջանում հաճախ գրանցվում է վիտամին D-ի ցածր մակարդակ, իսկ վիտամին D-ով բուժումը զգալիորեն կրճատում է հոգնածության ծանրության աստիճանը:
Վիտամին D-ն կապված է նեյրոպլաստիկության և նեյրոպաշտպանության հետ կապված գենային կարգավորման հետ: Հիպովիտամինոզ D-ի ժամանակ նախակլինիկական հետազոտությունները հայտնաբերել են այնպիսի նեյրոմեդիատորների տեղափոխման խանգարումներ, ինչպիսիք են գլուտամատը և գամա-ամինոկարագաթթուն (GABA):
Վաղ մանկական տարիքում վիտամին D-ի անբավարարությունն ազդում է նեյրոնային զարգացման, աքսոնային կապերի ստեղծման, դոպամինային օնտոգենեզի, գլխուղեղի կառուցվածքի և գործառույթի վրա:
Տվյալ հետազոտությունն ընդգծում է հոգնածության կարգավորումը վիտամին D-ի օգնությամբ՝ հիմնականում օքսիդացիոն սթրեսի կրճատման և նեյրոմեդիատորների մակարդակների կարգավորման միջոցով:
Այնուամենայնիվ, սույն հետազոտությունը ներկայացնում է կոհորտ հետազոտություններից վերցրած խառը տվյալներ և հոգնածության վրա ազդեցության անբավարար տվյալներ: Թեև մեծ տարիքով և ցրված սկլերոզով մարդկանց մոտ առկա է հստակ կապվածություն հոգնածության և վիտամին D-ի միջև, ֆիբրոմիալգիայով, ռևմատոլոգիական խանգարումներով, մեծ միասթենիայով և քաղցկեղով մարդկանց մոտ տվյալները սահմանափակ են:
Աղբյուր․ Di Molfetta, I.V.; Bordoni, L.; Gabbianelli, R.; Sagratini, G.; and Alessandroni, L., (2024) Vitamin D and Its Role on the Fatigue Mitigation: A Narrative Review. Nutrients. doi: https://doi.org/10.3390/ nu16020221. https://www.mdpi.com/2072-6643/16/2/221
Հոդվածը հրապարակվել է՝ 13-01-2024
Վերջին վերանայում՝ 10-07-2024