Առցանց գործիքներ
6CIT թեստ

Ի՞նչ է 6CIT թեստը
Ձեզ է ներկայացվում 6 չափորոշիչներից կազմված Ճանաչողական (կոգնիտիվ) խանգարման թեստի Kingshill տարբերակը 2000®, որը մշակվել է 1983 թվականին[1] և հիմնված է Blessed Information Memory Concentration Scale (BIMC)-ի ռեգրեսիոն վերլուծության վրա[2]։
6CIT թեստը համարվում է առաջանային առողջապահական օղակում դեմենցիայի սքրինինգ օգտակար գործիք: Գործիքը կիրառվել է լայնածավալ Եվրոպական գնահատման հետազոտության շրջանակում (Easycare©), որից հետո համակարգչային տարբերակն ավելի ու ավելի լայն կիրառություն է ստացել:
6-չափորոշիչանի Ճանաչողական խանգարման թեստ (6CIT) - Կինգշիլի տարբերակ 2000
6CIT թեստի The Kingshill Version 2000-ի հեղինակային իրավունքը պատկանում է The Kingshill Research Centre, Swindon, UK-ին, սակայն վերջինս թույլատրում է բժիշկներին ազատորեն օգտագործել այս գործիքը։
Կարևոր նկատառումներ
- Հարցերի թիվը. 6:
- Անհրաժեշտ ժամանակը. 3-4 րոպե:
- Սանդղակավորումը. 6CIT թեստն օգտագործում է հակադարձ սանդղակավորում և հարցերին տրված են թվային «կշիռներ» այնպես, որ ընդհանուր կազմի 28 միավոր: 0-7 արդյունքը համարվում է նորմալ, իսկ 8 և ավելին՝ զգալի:
- Առավելությունները. 6CIT թեստն ունի բարձր զգայունություն և բավարար սպեցիֆիկություն նույնիսկ թեթև դեմենցիայի հայտնաբերման համար: Այլ հեշտ կիրառելի է տարբեր լեզուներով և մշակույթներում:
- Թերությունները. 6CIT թեստի գլխավոր թերությունը սանդղակավորումն է, որը երբեմն դժվար է ընկալվում: Այնուամենայնիվ, համակարգչային մեթոդները և մեր ներկայացրած առցանց տարբերակը էապես վերացնում են այս անհարմարավետությունը:
- Հավանականության վիճակագրությունը. համապատասխանում է 7/8 հատման կետին: Ընդհանուր առմամբ 6CIT թեստը դրսևորում է 90% զգայունություն և 100% սպեցիֆիկություն: Թեթև դեմենցիայի հայտնաբերման առումով այս ցուցանիշները քիչ փոփոխվում են՝ 78% զգայունություն և 100% սպեցիֆիկություն:
Արդյունքների մեկնաբանում[2]
- Կանանց մոտ իրան-ազդրային գործակցի 0,85-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:
- Տղամարդկանց մոտ իրան-ազդրային գործակցի 1,00-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:
Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ
- Brooke P, Bullock R; Validation of a 6 item cognitive impairment test with a view to primary care usage. Int J Geriatr Psychiatry. 1999 Nov 14(11):936-40.
- Blessed G, Tomlinson BE, Roth M; The association between quantitative measures of dementia and of senile change in the cerebral grey matter of elderly subjects. Br J Psychiatry. 1968 Jul 114(512):797-811.
Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 09-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: