Առցանց գործիքներ

GAD-7 թեստ

Գեներալիզացված տագնապային խանգարման սքրինինգի և ծանրության գնահատման թեսթ  (GAD-7)

Ի՞նչ է GAD-7 հարցումը

Սա օգտագործման համար պարզ և ինքնուրույն լրացվող հարցաթերթիկ է, որը կարելի է օգտագործել գեներալիզացված տագնապային խանգարման (ԳՏԽ) հայտնաբեման և ծանրության աստիճանը գնահատելու համար [1, 2].

Գեներալիզացված տագնապային խանգարման (GAD-7)

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված խնդիրները որքա՞ն հաճախ են ձեզ անհանգստացրել հետևյալ երևույթները:

Նյարդայնացած, անհանգստացած կամ սահմանային վիճակում լինելու զգացում
Անհանգստությունը կանգնացնելու կամ վերահսկելու անկարողություն
Տարբեր հարցերի վերաբերյալ չափից դուրս անհանգստություն
Թուլանալու և հանգստանալու հետ կապված դժվարություններ
Այն աստիճան անհանգիստ լինելը, երբ դժվարությամբ ես նստած մնում
Հեշտությամբ նյարդային կամ ջղային վիճակի հասնելը
Վախի զգացում, որ ինչ-որ ահավոր վատ բան կարող է կատարվել
Ընդհանուր= /21

Արդյունքների մեկնաբանում

GAD-7 հարցաթերթիկի հեղինակներն են՝ Spitzer RL, Kroenke K, Williams JB, et al; A brief measure for assessing generalized anxiety disorder: the GAD-7. Arch Intern Med. 2006 May 22;166(10):1092-7. GAD-7 © Pfizer Inc. all rights reserved; used with permission:

GAD-7-ը հաշվարկվում է՝ 0,1, 2 և 3 միավոր նշանակվելով հարցաթերթիկի համապատասխանաբար «երբեք», «մի քանի օր», «ավելի, քան օրերի կեսը» և «գրեթե ամբողջ օրը» պատասխաններին և գումարելով յոթ հարցերի պատասխանների միավորները:

Սանդղակի 5, 10 և 15 միավորները համարվում են սահմանակետեր՝ տարբերակելու մեղմ, չափավոր և ծանր տագնապները: Որպես սքրինինգային գործիք օգտագործելիս 10 ավելի բարձր ցուցանիշ ստանալիս խորհուրդ է տրվում կատարել լրացուցիչ գնահատում:

Սահմանային 10 միավորը հաշվի առնելիս GAD-7 գործիքը թույլ է տալիս 89%-ոց զգայունությամբ և 82%-ոց սպեցիֆիկությամբ հայտնաբերել ԳՏԽ-ն: Գործիքը որոշ վերապահումով կարելի է օգտագործել նաև որպես սքրինինգային գործիք մյուս տարածված տագնապային հիվանդությունների հայտնաբերման համար՝ խուճապային խանգարում (զգայունությունը՝ 74% և սպեցիֆիկությունը՝ 81%), սոցիալական տագնապային խանգարում (զգայունությունը՝ 72% և սպեցիֆիկությունը՝ 80%) և հետտրավմատիկ սթրեսային խանգարում (զգայունությունը՝ 66% և սպեցիֆիկությունը՝ 81%)[3]:

Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ

  1. Swinson RP; The GAD-7 scale was accurate for diagnosing generalised anxiety disorder. Evid Based Med. 2006 Dec 11(6):184.
  2. Spitzer RL, Kroenke K, Williams JB, et al; A brief measure for assessing generalized anxiety disorder: the GAD-7. Arch Intern Med. 2006 May 22 166(10):1092-7.
  3. Kroenke K, Spitzer RL, Williams JB, et al; Anxiety disorders in primary care: prevalence, impairment, comorbidity, and detection. Ann Intern Med. 2007 Mar 6 146(5):317-25.

Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 02-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: