Առցանց գործիքներ
Լաբ. միավորների փոխակերպիչ

Ինչո՞ւ է այս գործիքն օգտակար
Ոչ հազվադեպ դուք կարող եք տարբեր լաբորատորիաներից ստանալ նույն հետազոտության համար տարբեր չափման միավորներով ներկայացված պատասխաններ: Պատճառն այն է, որ լաբորատորիաները օգտագործում են տարբեր սարքեր կամ տարբեր ռեակտիվներ: Նման դեպքերում կարիք է զգացվում կատարել արդյունքների փոխակերպում մի միավորից դեպի մյուսը:
Օրինակ, ախտորոշիչ կենտրոններից մեկում արյան պլազմայի գլյուկոզը չափվում է մմոլ/լ-ով, իսկ մյուսում որպես գլյուկոզայի պատասխան Ձեզ կարող է տրամադրվել մգ/դլ-ով: Սա նշանակում է, որ, եթե մեր լաբորատորիայում տվել են 6,11 մմոլ/լ պատասխան, սա «հին» չափման միավորով նույն 110 մգ/դլ-ն է:
Նման իրավիճակի հանդիպելիս առաջին ռեակցիան լինում է խորը շփոթությունը: Ահա թե ինչու մենք ներկայացնում ենք մի գործիք, որը թույլ կտա Ձեզ հեշտությամբ անցնել մի միավորից դեպի մյուսը՝ համեմատելու տարբեր չափման միավորներով ներկայացված նույն հետազոտության պատասխանները:
Ինչպ՞ես օգտվել այս գործիքից
- Ցանկից ընտրեք Ձեզ հետաքրքրող լաբորատոր ցուցանիշը:
- Ընտրեք մուտքային և ելքային միավորները (ո՞ր համակարգից դեպի ո՞ր համակարգն եք ցանկանում փոխակերպել):
- «Մուտքային արժեք» դաշտում գրեք տվյալ լաբորատոր ցուցանիշի առկա արժեքը:
- Սեղմեք «Փոխակերպել» կոճակը, որից հետո «Պատասխան» դաշտում կհաշվարկվի փոխակերպված արժեքը:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-07-2021 վերանայվել է՝ 02-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: