Առցանց գործիքներ

Ծննդաբերության հաշվիչ

Հղիության (ծննդաբերության ժամկետի) հաշվիչ

Ի՞նչ է PHQ-9 հարցումը

Սա հեշտ օգտագործվող և հոգեկան առողջության տարածված խնդիրների ախտորոշիչ գնահատման PRIME-MD գործիքի ինքնուրույն լրացվող տարբերակն է[1]: PHQ-9-ը համարվում է վերջինիս դեպրեսիայի մոդուլը, որը հիմնված է DSM-IV-ի 9 ախտորոշիչ չափորոշիչների վրա և սանդղակավորված է՝ սկսած 0-ից («Ոչ մի անգամ») մինչև 3-ը («Գրեթե ամեն օր»): Գործիքի հավաստիությունն ապացուցվել է առողջության առաջնային պահպանման ոլորտում[2]:

Իրականում PHQ-9 հարցաթերթիկը չի համարվում դեպրեսիայի հայտնաբերման սքրինինգային գործիք, սակայն կարող է օգտագործվել՝ հսկելու վերջինիս դրսևորման ծանրության աստիճանը (սրությունը) և բուժման արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, գործիքը կարող է հաջողությամբ կիրառվել բնակչության բարձրռիսկային խմբերում դեպրեսիայի նախնական հայտնաբերման համար (սրտանոթային հիվանդություններով կամ ինսուլտ տարած հիվանդներ)[3, 4]:

Դեպրեսիայի սքինինգի համար կարող է առաջին հերթին կիրառվել PHQ-2 հարցաթերթիկը (որն ունի 97% զգայունություն և 67% սպեցիֆիկություն)[5]: Եթե PHQ-2-ով ստացվում է դրական արդյունք (հայտնաբերվում է դեպրեսիա), ապա կարող է օգտագործվել նաև PHQ-9 հարցաթերթիկը, որը չափահասների մոտ դրսևորում է 61% զգայունություն և 94% սպեցիֆիկություն:

Ի՞նչ գործիք է սա

Ձեզ է ներկայացվում պարզ հաշվիչ, որը թույլ է տալիս հղի կնոջը հաշվարկել սպասվող ծննդաբերության մոտավոր ժամկետը:

Դուք կարող եք այս գործիքից օգտվել այն դեպքում, երբ գիտեք ձեր վերջին դաշտանի առաջին օրը կամ արդեն անցել եք հղիության սոնոգրաֆիկ հետազոտություն: Խնդրում ենք հիշել, որ հաշվիչի օգնությամբ ստացված պատասխանը չի կարող ճշգրտորեն համընկնել ծննդաբերության օրվա հետ: Իրականում դեպքերի մեծ մասի ժամանակ ծննդաբերության ժամկետը ընկնում է հղիության 38-ից մինչև 42-րոդ շաբաթվա միջակայքում: Լինում են նաև դեպքեր, որ ձեր գինեկոլոգը խորհուրդ է տալիս դիմելու վաղաժամ ծննդաբերության միջոցառումներին (օրինակ՝ հղիության ընթացքի կամ պտղի հետ կապված խնդիրներ):

6-չափորոշիչանի Ճանաչողական խանգարման թեստ (6CIT) - Կինգշիլի տարբերակ 2000

Հաշվարկել ըստ վերջին դաշտանի առաջին օրվա

Վերջին դաշտանը
(օօ/աա/տտտտ - օր., 21 01 2019)
Դաշտանի տևողությունը օր
Ծննդաբերության ժամկետը
Հղիության ժամկետը   շաբաթ օր

Հաշվարկել ըստ հղիության սոնոգրաֆիկ տվյալների

Սոնոգրաֆիայի ամսաթիվը
(օօ/աա/տտ - օր., 21 01 2019)
Հղիության սոնոգրաֆիկ ժամկետը
շաբաթ օր
Ծննդաբերության ժամկետն ըստ սոնոգրաֆիայի
Հղիության ժամկետն այսօր
շաբաթ օր

Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 02-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: