Իրան-ազդրային գործակից
Ի՞նչ է իրան-ազդրային գործակիցը
Իրան-ազդրային գործակիցը կամ հարաբերակցությունը համեմատում է ձեր իրանի և ազդրի չափումները: Եթե ձեր ազդրերն ավելի մեծ (լայն) են, քան իրանը, ապա ձեր մարմինը ստանում է տանձաձև կառուցվածք: Հակառակը, եթե ձեր իրանն ավելի մեծ (լայն) է, քան ազդրերը, ապա ձեր մարմինը դառնում է խնձորանման:
Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե անձանց մոտ առկա է «որովայնային կուտակում» (խնձորանման մարմնակառուցվածք), ենթարկվում են ավելի մեծ առողջական ռիսկերի, քան տանձանման կառուցվածքով անձինք:
Ձեր հաշվարկն առավել ճշգրիտ դարձնելու համար անհրաժեշտ է չափել ձեր իրանի շրջանագիծը՝ պորտից անմիջապես վերև և ազդրերի շրջանագիծը՝ հետույքի ամենալայն մակարդակում:
Իրան-ազդրային գործակցի հաշվարկ
Արդյունքների մեկնաբանում
- Կանանց մոտ իրան-ազդրային գործակցի 0,85-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:
- Տղամարդկանց մոտ իրան-ազդրային գործակցի 1,00-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ: