Skip to main content

Խորհուրդներ ավելցուկային քաշ ունեցող երեխաների ծնողներին -

Երեխաները կարող են ավելորդ քաշ հավաքել, երբ ավելի շատ էներգիա են ստանում սննդից և ըմպելիքներից, քան ծախսում են առօրյա զբաղմունքների միջոցով:

Ավելորդ քաշ ունեցող երեխաներն ավելի հավանական է, որ հասուն տարիքում շարունակեն ավելորդ քաշ ունենալ: Սա կարող է հանգեցնել երկարաժամկետ առողջական խնդիրների, ինչպիսին է 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Երեխաների սննդակարգում և ֆիզիկական ակտիվության մակարդակներում որոշակի փոփոխություններ կատարելը կարող է օգնել նրանց, որ հասնեն առողջ մարմնի քաշի:

Տեղեկատվություն

Ստուգեք՝ արդյո՞ք ձեր երեխան ունի առողջ քաշ

Իրականում դժվար է որոշել, թե արդյոք երեխան ավելորդ քաշ ունի, քանի որ նրա աճը դեռ շարունակվում է:

Դուք կարող եք ստուգել՝ հաշվարկելով երեխայի մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ):

Խնդրեք երեխայի բժշկին, որ հաշվարկի ձեր երեխայի այս ցուցանիշը:

Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեր երեխային հասնել ավելի առողջ քաշի

Ի՞նչ անել

  • հասեք նրան, որ ձեր երեխան ակտիվ լինի ամեն օր. գտեք այն զբաղմունքը, որը նա սիրում է՝ սպորտ, բակային խաղեր կամ զբոսնելով դպրոց գնալը

  • նպատակադրվեք երեխային առաջարկել առողջ, հավասարակշռված սննդակարգ, որը ներառում է մրգեր և բանջարեղեն, օսլա պարունակող մթերքներ, սպիտակուցներ և կաթնամթերք կամ կաթնամթերքի այլընտրանքներ

  • սահմանեք իրատեսական նպատակներ և միասին որոշեք, թե ինչ փոփոխություններ եք պատրաստվում կատարել

  • օգտագործեք փոքր պարգևներ, երբ երեխան հասնում է իր սնման և ֆիզիկական ակտիվության նշաձողերին

  • խրախուսեք սնվելու նկատմամբ առողջ վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը. դուք կարող եք լավ օրինակ ծառայել՝ ինքներդ լինելով ֆիզիկապես ակտիվ և առողջ սնվելով

  • օգնեք երեխային, որ բավականաչափ քնի. հետևեք քնելուց առաջ կանոնավոր ռեժիմին և արգելեք ննջասենյակում թվային էկրանների օգտագործումը, ինչպիսիք են բջջային հեռախոսները կամ պլանշետները

Ինչի՞ց խուսափել

  • մի՛ տվեք ձեր երեխային չափահասի սննդի չափաբաժիններ. ճաշելիս առաջարկեք ավելի փոքր ափսե և սննդի ավելի փոքր քանակներ

  • մի՛ առաջարկեք նրան շաքարավազ կամ ճարպ պարունակող ըմպելիքներ. խուսափեք գազավորված ըմպելիքներից և մտածեք 2 տարեկանից բարձր երեխաների համար ամբողջական կաթը կիսայուղազերծվածով փոխարինելու մասին

Հոդվածը հրապարակվել է՝ 12-08-2024
Վերջին վերանայում՝ 12-08-2024