Հակաօքսիդանտները նյութեր են, որոնք նախատեսված են վերացնելու ձեր օրգանիզմի «ազատ ռադիկալներ» կոչվող քիմիական նյութերը:
Դրանք հայտնաբերվում են սննդամթերքներում և առկա են վիտամինային ու միներալային հավելումներում:
Հակաօքսիդանտները պայքարում են «ազատ ռադիկալներ» կոչվող քիմիական նյութերի դեմ և, ինչպես գովազդվում է տարբեր արտադրանքների համար, ունեն գրեթե մոգական ունակություններ: Թեև ընդհանուր առմամբ հակաօքսիդանտները կարող են օգտակար լինել ձեր առողջության համար, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ դրանք իրենք կարող են առաջացնել առողջական խնդիրներ:
Ի՞նչ են ազատ ռադիկալները
Ձեր բջիջներում ընթանում են բազմաթիվ քիմիական ռեակցիաներ: Որոշ դեպքերում այս ռեակցիաների ընթացքում առաջանում են միջանկյալ նյութեր կամ ենթանյութեր, որոնք հայտնի են որպես «ազատ ռադիկաններ»:
Ազատ ռադիկալներին վերագրվում է վատ դեր, սակայն դրանցից ոչ բոլորն են, որ կարող են վնաս պատճառել ձեր առողջությանը: Օրինակ, ազատ ռադիկալների մի մասը կարող է օգտագործել ձեր իմունային համակարգը, որ վնասազերծի վիրուսներին և բակտերիաներին:
Սակայն, կան նաև այլ ազատ ռադիկալներ, որոնք կարող են վնասել բջիջները: Մյուս ազատ ռադիկալները կարող են նպաստել այնպիսի առողջական խնդիրների զարգացմանը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և աչքերի մակուլյար դեգեներացիան:
Ի՞նչ են հակաօքսիդանտները և ի՞նչ են անում
Հակաօքսիդանտները նյութեր են, որոնք չեզոքացնում են ձեր օրգանիզմի ազատ ռադիկալները և դադարեցնում են դրանց կողմից ձեր առողջությանը վնաս հասցնելը:
Ամենահանրաճանաչ հակաօքսիդանտներից են վիտամին А-ն (ռետինոլ), վիտամին C-ն (ասկորբինաթթու) և վիտամին Е-ն (տոկոֆերոլ), ինչպես նաև այնպիսի օնօրգանական նյութերը, ինչպիսիք են պղինձը, ցինկը և սելենը: Ձեր օրգանիզմը նույնպես արտադրում է իր սեփական հակաօքսիդանտները:
Հակաօքսիդանտների հնարավոր դերի մասին բարձրաձայնվել է ավելի քան 20 տարի առաջ, երբ հետազոտողները առաջարկեցին մի տեսություն, ըստ որի դրանք կարող են կանխարգելել սրտային և բազմաթիվ քրոնիկ հիվանդությունները: Այդ հետազոտություններից հետո բազմաթիվ մարդիկ սկսեցին ընդունել հակաօքսիդանտային հավելումներ:
Ինչպե՞ս ստանալ հակաօքսիդանտներ՝ մթերքներով, թե՞ հավելումներով
Ճիշտ պատասխանն է՝ սննդամթերքներով: Ավելի լավ է, որ դուք ձեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, այդ թվում՝ հակաօքսիդանտները ստանաք առողջ մթերքներով, քան սննդային հավելումներով:
Նախ, արհեստական հավելումներն ավելի պակաս արդյունավետ են, քան առողջ մթերքները, օրինակ՝ սրտային հիվանդությունների և որոշ քաղցկեղների դեմ պայքարում: Այն մարդիկ, ում սննդակարգն առողջ է, ընդհանուր առմամբ ավելի առողջ են: Հակառակ այս փաստին, հավելումները մարդկանց երբեք ավելի առողջ չեն դարձնում:
Որոշ հակաօքսիդանտային հավելումների բարձր դեղաչափերը կարող են ոչ թե օգտակար, այլ՝ վնասակար լինել: Օրինակ, դրանք կարող են ազդել քաղցկեղի բուժման որոշ դեղերին հակառակ: Ուստի, զրուցեք ձեր բժշկի հետ մինչև որևէ հակաօքսիդանտային հավելում ընդունելը:
Ի տարբերություն հավելումների, երբ ձեր սննդակարգում ներառում եք բուսական սննդամթերքների բազմաթիվ տեսակներ, այս միջոցով ստանում եք հակաօքսիդանտների ամբողջական «փաթեթ»: Բանջարեղեններում, մրգերում, ընկույզներում և ընդեղենում, բուսական ձեթերում, ամբողջական հացամթերքներում և թեյում կան հարյուրավոր հակաօքսիդանտներ:
Որո՞նք են լավագույն հակաօքսիդանտները
Չկա որևէ եզակի հակաօքսիդանտ, որը կարող է անել «ամեն ինչ»: Դուք կարիք ունեք տարբեր հակաօքսիդանտների:
Ձեզ անհրաժեշտ հակաօքսիդանտները, ինչպես նաև բազմաթիվ այլ սննդանյութերը ստանալու լավագույն տարբերակը բուսական սննդամթերքների լայն տեսականուց օգտվելն է: Հակաօքսիդանտներով հարուստ են բանջարեղենները, մրգերը, ընդեղենը, թարմ ձիթապտղի ձեթը, չթեփազերծված հացահատիկները և թեյը:
Կան երկու հակաօքսիդանտներ՝ լուտեին և զեաքսանթին, որոնք կարող են օգնել մեծ տարիքով որոշ մարդկանց մոտ աչքերի մակուլյար դեգեներացիայի կանխարգելմանը: Այս հակաօքսիդանտները հայտնաբերվում են ձվի դեղնուցում, տերևավոր կաղամբում (կալե) և կանաչատերև բանջարեղեններում, ինչպես նաև որոշ հակաօքսիդանտային հավելումներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024