Գրադարան

Կոֆեին

Կոֆեին

Time Read 1 րոպե

Կոֆեինն ալկոհոլիդային նյութ է, որը խթանում է գլխուղեղի և նյարդային համակարգի գործունեությունը։

Բնության մեջ կոֆեինը հանդիպում է սուրճի և կակաոի սերմերում (հատիկներում), թեյի բազմաթիվ տեսակների տերևներում և կոլա ընկույզում։ Կոֆեին պարունակում են նաև շոկոլադը և ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքները։

Որպես դեղամիջոց, կոֆեինը օգտագործվում է որպես սրտանոթային համակարգի գործունեությունը խթանող միջոց։ Սակայն կոֆեինն ավելի հայտնի է որպես տարաբնույթ մթերքում և ոչ ալկոհոլային ըմպելիքներում պարունակվող հոգեխթանիչ նյութ։

Կոֆեինի փոքր քանակներն առաջացնում են հոգեխթանում, աշխուժություն և քնկոտության մեղմացում, հոգնածության մեղմացում և աշխատունակության բարձրացում։ Կոֆեինի բնորոշ ազդեցություններից են նաև սրտազարկի հաճախացումը (տախիկարդիա) և արյան ճնշման թեթևակի բարձրացումը։

Կոֆեինի ավելի բարձր քանակները կարող են առաջացնել գլխացավ (բարձր արյան ճնշման պատճառով), գրգռգածություն, սրտխփոց (արագացած սրտազարկի պատճառով) և քնի խանգարում։ Կոֆեինի բարձր քանակներ ընդունելիս նաև կարող է զարգանալ սուր թունավորում։

Կոֆեինը համարվում է կախվածություն առաջացնող նյութ: Սա նշանակում է, որ կոֆեինի կանոնավոր օգտագործման կտրուկ դադարեցումը կարող է առաջացնել զրկանքի որոշ նշաններ՝ անհանգստություն և տագնապ, գրգռվածություն, անքնություն, ուշադրությունը կենտրոնացնելու և պարզ մտածողության խանգարումներ և այլն։

Հոդվածը տեղադրվել է՝ 23-06-2018 վերանայվել է՝ 27-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով