Իսկ դուք գիտեի՞ք, որ մեկ ստանդարտ գավաթ գինին կարող է պարունակել մինչև 158 կալորիա, իսկ մի քանի բաժակ ավելի թունդ խմիչքը կարող է պարունակել մինչև 222 կալորիա: Ուստի, եթե փորձում եք նիհարել, պետք է մտածեք այն մասին, թե ինչ եք խմում, ինչպես նաև այն մասին, թե ինչ եք ուտում:
Ամսական 4 շիշ 12% թնդության գինի խմելը տարեկան ավելացնում է մինչև 32400 կիլոկալորիա (կկալ): Իսկ ամեն շաբաթ 5 բաժակ 5,2% թնդության խմիչքներ օգտագործելը տարեկան կազմում է 57,720 կկալ:
Հեղուկ կալորիաներ
Քաշի ավելացում
Գինին, գարեջուրը, խնձորօղին (սիդր) և մեր նախընտրելի ոգելից խմիչքների բազմաթիվ տեսակներ պատրաստված են բնական օսլայից և շաքարից: Ալկոհոլային բաղադրություն ստանալու համար օգտագործվում է խմորում (և որոշ խմիչքների թորում):
Ահա թե ինչու ալկոհոլը պարունակում է շատ կալորիաներ՝ 7 կալորիա մեկ գրամի համար, ինչը գրեթե նույնքան է, որքան մեկ գրամ ճարպը: Բացի այդ, հավելյալ կալորիաներ կարող են գումարվել ավելացված խառը ըմպելիքներում, ինչպիսիք են կոլան կամ տոնիկ ջուրը:
Կանոնավոր կերպով ավելի շատ խմելը, քան խորհուրդ են տալիս միջազգային ուղեցույցները, կարող է նկատելի ազդեցություն ունենալ ձեր իրանի շրջանագծի վրա և առաջացնել ավելի քիչ ակնհայտ, բայց ավելի լուրջ առողջական խնդիրներ:
Ինչպե՞ս խուսափել քաշի ավելացումից
- Ալկոհոլային խմիչքի յուրաքանչյուր բաժակից հետո մի բաժակ ջուր խմեք. դա կօգնի ձեր օրգանիզմի ջրազրկման կանխարգելմանը:
- Մի՛ խմեք դատարկ ստամոքսին։ Եթե խմելիս ուտում եք խորտիկներ, ընտրեք ավելի առողջ տարբերակներ:
- Հերթականությամբ (կենացներով) խմելը կարող է բերել մի վիճակի, երբ ի վերջո խմում եք ավելին, քան նախատեսել էիք: Փոխարենը խմեք ձեր սեփական տեմպերով:
- Փորձեք խմել ճաշելիս կամ առողջ ընթրիքից հետո:
- Փորձեք խմել փոքր կումերով:
- Խուսափեք «անդադար խմելուց», քանի որ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման:
- Եթե սպիտակ գինի եք խմում, ինչո՞ւ չավելացնել մի քիչ հանքային ջուր, որ նույն ծավալի միավորներին ավելի երկար մնալ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-09-2024
Վերջին վերանայում՝ 11-09-2024