Երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքները դրսևորում են որոշակի առանձնահատկություններ:
Նորածինների և մանկահասակ տարիքի երեխաների մոտ բժիշկը ստիպված է գլխուղեղի որևէ ուռուցքի առկայության մասին կասկածել՝ ելնելով միայն արտաքին (օբյեկտիվ) դրսևորումներից, իսկ ավելի մեծ տարիքի երեխաները հաճախ չեն կարողանում հստակ նկարագրել իրենց գանգատները: Դեռահաս տարիքի երեխաների մոտ կարող են ի հայտ գալ սեռահասունացման հետ կապված խնդիրներ:
Մինչև 5 տարեկան երեխաներ
Գլխուղեղի ուռուցքների ավելի հաճախ հանդիպող ախտանիշներն են՝
- մշտական և կայուն փսխումներ
- ոչ նորմալ հավասարակշռություն, քայլք կամ կորդինացիա
- աչքերի ոչ նորմալ շարժումներ
- վարքային փոփոխություններ, մասնավորապես, քնկոտություն
- տենդի հետ կապ չունեցող ցնցումներ կամ մկանային ջղաձգումներ
- գլխի անսովոր և թեք դիրք, պարանոցի կարկամություն (ձգվածություն):
5-11 տարեկան երեխաներ
Տարիքային այս խմբում գլխուղեղի ուռուցքները հաճախ սկսվում են հետևյալ ախտանիշներով՝
- մշտական և կայուն փսխումներ
- մշտական և կայուն գլխացավեր
- ոչ նորմալ հավասարակշռություն, քայլք կամ կորդինացիա
- աչքերի ոչ նորմալ շարժումներ
- վարքային փոփոխություններ
- ցնցումներ կամ մկանային ջղաձգումներ
- գլխի անսովոր և թեք դիրք, պարանոցի կարկամություն (ձգվածություն):
12-18 տարեկան դեռահասներ
Երեխաների սեռահասունացման շրջանում առավել բնորոշ են հետևյալ ախտանիշները՝
- մշտական և կայուն փսխումներ
- մշտական և կայուն գլխացավեր
- աչքերի ոչ նորմալ շարժումներ
- մշուշոտ տեսողություն կամ երկտեսություն (դիպլոպիա)
- ոչ նորմալ հավասարակշռություն, քայլք կամ կորդինացիա
- վարքային փոփոխություններ
- ցնցումներ կամ մկանային ջղաձգումներ
- սեռահասունացման դանդաղում կամ դադարում:
Լրացուցիչ ախտանիշներ
Այս ախտանիշները նույնպես կարող են հուշել գլխուղեղային հնարավոր հիվանդության առկայության մասին՝
- գիտակցության խանգարումներ
- ոչ շաքարային դիաբետ (մշտական ծարավ և մեծ քանակով հեղուկների ընդունում և առատ միզարձակում)
- աճի խանգարումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-06-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024