Որոշ տղամարդիկ սեռական հարաբերության ժամանակ կարող են օրգազմի հասնել առանց որևէ սերմնաժայթքման:
Տղամարդկանց սեռական կյանքի նման խնդիրը ստացել է չոր օրգազմ անվանումը, որը բժշկական փաստաթղթերում նշվում է որպես սերմնահեղուկի լրիվ բացակայություն (անէակուլացիա):
Չոր օրգազմն ունի տարբեր պատճառներ։ Օրինակ, այս խնդիրը կարող է ի հայտ գալ, եթե տարել եք միզապարկի կամ շագանակագեղձի վիրահատություն կամ եթե ձեր կոնքի օրգանները ենթարկվել են ճառագայթային թերապիայի ազդեցությանը։ Նման դեպքերում սերմնաժայթքում չի ստացվում, քանի որ սերմնահեղուկի՝ առնանդամի միզուկով դեպի արտաքին աշխարհ ուղին ֆիզիկապես արգելափակված է:
Չոր օրգազմը կարող է հանդիպել նաև հետևյալ դեպքերում՝
- ողնաշարի վնասվածքներ, որոնք բերել են սեռական օրգանների նյարդերի վնասումներ
- դիաբետ, ցրված սկլերոզ և այլ հիվանդություններ, երբ այդ նյարդերն ախտահարված են
- որոշ դեղեր, որոնք նշանակվում են արյան բարձր ճնշման, շագանակագեղձի ադենոմայի կամ հոգեկան հիվանդությունների բուժման մեջ
- շագանակագեղձի վիրահատություն կամ ճառագայթային բուժում
- ժառանգական հիվանդություններ, որոնք բերում են սերմնահեղուկի արտադրության բացակայության
- սերմուղիների արգելք
- հետադարձ (ռետրոգրադ) սերմնաժայթքում, երբ սերմնահեղուկը ժայթքում է ոչ թե միզուկով առաջ, այլ՝ ետ, դեպի միզապարկ:
Չոր օրգազմի դեպքում դիմեք ձեր բժշկին։ Նա կզրուցի ձեզ հետ և հավանաբար կնշանակի որոշ հետազոտություններ։
Իրականում, չոր օրգազմը կարող է նաև չդիտարկվել որպես լուրջ խնդիր, քանի դեռ դուք չեք պատրաստվում հայր դառնալ։
Հիշեք, որ չոր օրգազմը բնավ առիթ չի հանդիսանում, որ դուք հիասթափվեք կամ ամաչեք։ Զրուցեք ձեր զուգընկերուհու կամ ձեր բժշկի հետ հնարավորինս անկաշկանդ։ Նման դեպքերում բժիշկը ձեզ հավանաբար կուղեգրի նաև ուրոլոգի խորհրդատվության։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2018
Վերջին վերանայում՝ 03-05-2024