Առողջական խնդիրներ

Ականջի վարակները երեխաների մոտ

Ականջի վարակները երեխաների մոտ

Time Read 1 րոպե

Ականջի վարակները նորածին և մանկահասակ երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիրներ են։

Դրանք հաճախ զարգանում են մրսածությունից հետո (սուր շնչառական վիրուսային վարակ) և երբեմն ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ։

Մանկահասակ երեխան կարող է ձեռքը տանել դեպի ականջը կամ փորձել քորել այն, սակայն նորածինները չեն կարող ներկայացնել, թե ինչն է իրենց անհանգստացնում, ուստի պարզապես լացում են և լինում ընդհանուր անհանգիստ։

Եթե երեխան ունի ականջացավ և որևէ այլ բան նրան չի անհանգստացնում, ձեր բժշկի իմացությամբ նրան կարող եք տալ Պարացետամոլի կամ Իբուպրոֆենի իր տարիքին և քաշին համապատասխան դեղաչափ։ Մի՛ փորձեք երեխայի ականջը կաթեցնել ձեթ, տարբեր կաթիլներ կամ դնել բամբակե խցան, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը։

Ականջի վարակների գերիշխող մեծամասնությունն ունի վիրուսային ծագում, ինչը նշանակում է, որ այս դեպքում հակաբիոտիկները անարդյունավետ են։ Ականջի վարակները սովորաբար ինքնուրույն լավանում են։

Եթե կարծում եք, որ ձեր մանկահասակ երեխայի մոտ կա ականջի վարակային բորբոքում, կապ հաստատեք ձեր բժշկի հետ։

Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2019 վերանայվել է՝ 28-02-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով