Սնման խանգարումները հոգեկան առողջության ծանր վիճակ է, որոնք կարող են թողնել զգալի բացասական ֆիզիկական և հուզական ազդեցություն։
Հիվանդությունն ավելի հաճախ զարգանում է երիտասարդների, հիմնականում դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց շրջանում, սակայն տղամարդիկ նույնպես կարող են հիվանդանալ։
Ի՞նչ է սնման խանգարումը
Կան սնման խանգարման տարբեր տեսակներ, որոնցից ավելի հաճախ հանդիպում են հետևյալ չորսը:
- Նյարդային անոռեքսիա, երբ մարդիկ շատ քիչ են ուտում և ունեն ցածր մարմնի քաշ:
- Նյարդային բուլիմիա, երբ մարդիկ չափազանց շատ են ուտում և հետո փորձում ազատվել ավելորդ սննդից:
- Գերսնման խանգարումներ (շատակերություն), երբ մարդիկ կարճ ժամանակահատվածում ուտում են մեծ քանակությամբ սնունդ:
- Կերակրման և սնման այլ տարբերակված խանգարումներ։
Սնման խանգարումները բոլորն էլ հոգեկան առողջության վիճակներ են, որոնց դեպքում անառողջ հարաբերություն է ստեղծվում սննդի և ուտելու հետ, և հաճախ ուղեկցվում է ավելցուկային քաշ հավաքելու հանդեպ խիստ արտահայտված վախով։
Սնման խանգարումների պատճառները հստակ հայտնի չեն։
Սնման խանգարումներ ունեցող մարդկանց շրջանում տարածված են տագնապային խանգարումները, դեպրեսիան և ապօրինի թմրամիջոցների օգտագործումը։
Եթե ձեզ մոտ կա սնման որևէ խանգարում, կարող եք ունենալ այս նշաններից մեկը կամ մի քանիսը՝
- դուք նախախնամություն ունեք և խիստ անհանգստացած եք ձեր արտաքին տեսքով և քաշ հավաքելով
- դուք չափազանց դժգոհ եք ձեր մարմնից և կցանկանայիք ձեր քաշը պակասեցնել, նույնիսկ եթե ձեր ընկերներն ու ընտանիքի անդամներն անհանգստացած են, որ խիստ նիհար կամ հյուծված եք
- դուք սարսափում եք մարմնի քաշ հավաքելու մտքից
- ըստ ձեզ շրջապատի մարդիկ կարծում են, որ դուք սնունդ եք ընդունել, մինչդեռ դուք չեք սնվել
- դուք բոլորից թաքցնում եք ձեր սնման սովորույթը, քանի որ, ըստ ձեզ մարդիկ հասկանում են, որ դա առողջ վիճակ չէ
- սնունդ ընդունելը ձեզ մոտ առաջացնում է տագնապի, հիասթափության կամ մեղավորության զգացում
- դուք զգում եք, որ սննդամթերք տեսնելիս չեք կարողանում վերահսկել ինքներդ ձեզ
- դուք անընդհատ ստուգում եք ձեր մարմնի զանգվածը
- դուք ձեզ մոտ փսխում եք առաջացնում կամ օգտագործում եք լուծողականներ, որ կրճատեք ձեր մարմնի քաշը։
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024