Գրադարան
Գեներալիզացված տագնապային խանգարում

1 րոպե
Գեներալիզացված տագնապային խանգարումը (ԳՏԽ) տագնապային խանգարման տեսակ է, որի ժամանակ մարդիկ ունեն անկառավարելի տագնապ և անհանգստություններ, որոնք ազդում են նրանց առօրյա կյանքի վրա։
ԳՏԽ-ն ազդում է մարդու կյանքի ամենատարբեր իրադարձությունների և սեփական գործունեության վրա։ Ընդ որում, անհիմն տագնապներն անկառավարելի են, որը տագնապային խանգարման այս տեսակի կարևոր կլինիկական բնորոշ գիծն է:
ԳՏԽ ախտանիշները
Ձեզ մատ կարող է լինել ԳՏԽ, եթե՝
- դուք ժամանակի մեծ մասն անկառավարելի կերպով անհանգստանում եք բազմաթիվ տարբեր բաների համար
- դուք դժվարանում եք դադարեցնել կամ մեղմացնել ձեր անհանգստությունները
- ձեր անհանգստությունը և տագնապը դժվարացնում են ամենօրյա գործերով զբաղվելը, օրինակ՝ աշխատելը կամ ընկերներին հանդիպելը
- դուք հաճախ հոգնածություն եք զգում, բայց չեք կարողանում քնել
- դուք մշտապես զգում եք լարվածություն կամ անհանգիստ եք
- դուք ունեք արագացած սրտխփոց կամ ձեր բերանը չորանում է
- դուք դժվարությամբ եք կենտրոնացնում ձեր ուշադրությունը
- դուք դյուրագիգիռ եք
- դուք ունեք քնելու հետ կապված խնդիրներ
- ձեր ծնոտը կամ թիկունքը ցավում է՝ կապված մկանային լարվածության հետ։
ԳՏԽ բուժումը
Եթե մշտապես զգում եք անհանգստություն և տագնապ, առաջին քայլը ձեր բժշկին կամ հոգեկան առողջության մասնագետին հանդիպելն է։ Տագնապային խանգարումները բուժելի են։ Ձեզ կարող են առաջարկել օժանդակող հոգեբանական բուժում կամ ծանր դեպքերում՝ նաև դեղեր։
Հոդվածը տեղադրվել է՝ 08-05-2019 վերանայվել է՝ 07-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: