Հերոինը և հոգեկան առողջությունը
24-05-2019
1 րոպե
Հերոինը քնաբեր կակաչից ստացվող կիսասինթետիկ թմրամիջոց է, որն առաջացնում է դժվարությամբ հաղթահարվող և հզոր հակում ու կախվածություն:
Հերոինի օգտագործումը կապված է հոգեկան առողջության և սոցիալական բնույթի տարբեր խնդիրների հետ, օրինակ՝ դեպրեսիա, ֆինանսական, աշխատանքային և իրավական դժվարություններ: Հերոինի խառնումն այլ թմրամիջոցների հետ կարող է դառնալ խիստ վտանգավոր:
Հերոինը սովորաբար ներարկվում է երակի մեջ, սակայն կարող է նաև օգտագործվել ծխելու կամ քիթը ներքաշելու միջոցով:
Հերոինի օգտագործման ազդեցությունները
Հերոինն ունի ընկճող ազդեցություն և դանդաղեցնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների փոխանցումը: Այն կարող է առաջացնել բավարարվածության, քնկոտության և թուլության զգացումներ: Հերոինը նաև բթացնում է ֆիզիկական կամ հոգեբանական ցավը: Առանձնապես վտանգավոր է այս թմրամիջոցի շնչառությունն ընկճող ազդեցությունը:
Հերոինի պարբերաբար օգտագործումը բարձրացնում է հոգեկան առողջության խնդիրների զարգացման ռիսկը, օրինակ՝
- հոգեբանական կախվածություն, երբ մարդկանց մտքերը և հույզերը կենտրոնացած են թմրամիջոցի վրա
- շշմածություն
- տրամադրության շեղումներ, դեպրեսիա և տագնապ:
Կանոնավոր կերպով հերոին օգտագործող մարդկանց մոտ զարգանում են նաև՝
- սեփական առողջության անտեսում
- ֆինանսական խնդիրներ, որը պայմանավորված է նաև թմրամիջոց գնելով
- փոխհարաբերությունների և շփումների խնդիրներ
- իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խնդիրներ
- գերդոզավորման խնդիրներ՝ պատահական կամ գիտակցաբար
- վարակների ռիսկի բարձրացում, օրինակ՝ հեպատիտ B, հեպատիտ C և ՄԻԱՎ
- ֆիզիկական հիվանդություններ
- իրավական խնդիրներ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021