Ցնդող լուծիչներ (ինհալանտներ)
23-05-2019
1 րոպե

Ինհալանտները քիմիական նյութեր են, որոնք սենյակային ջերմաստիճանում առաջացնում են գոլորշիներ կամ ցնդում են:
Որոշ մարդիկ ներշնչում են այս նյութերի գոլորշիները, որպեսզի զգան «վերելքի» հաճելի զգացում, որը երբեմն նմանվում է ալկոհոլի կամ մարիխուանայի նմանատիպ ազդեցությանը:
Ինհալանտներ կան արդյունաբերական, բժշկական և կենցաղային տեխնիկական բնույթի տարբեր արտադրանքներում, օրինակ՝ լուծիչներ կամ այլ նյութեր, որոնք հեշտությամբ գոլորշանում են:
Գոյություն չունի ինհալանտի օգտագործման անվտանգ մակարդակ: Ինհալանտների ազդեցությունը դառնում է խիստ անկանխատեսելի ու վտանգավոր, երբ օգտագործվում է այլ թմրամիջոցների կամ դեղերի հետ միասին: Ինհալանտների օգտագործման դադարեցումը նույնպես դժվար գործընթաց է, քանի որ մարդիկ զգում են 1-2 օր անց սկսվող և մինչև 5 օր տևող ծանր զրկանքի ախտանիշներ:
Ծանր ազդեցություններ և գերդոզավորում
Ինհալանտային գերդոզավորման նշաններից են՝
- անկանոն սրտազարկ
- կրծքավանդակի շրջանի ցավեր
- սրտխառնոց, փսխում և փորլուծություն
- հալուցինացիաներ
- ապակողմնորոշում
- արյունալցված աչքեր
- բարձրացած ինքնավստահություն
- կոմա, գիտակցության մթագնում կամ ցնցումներ:
Եթե դուք անհանգստացած եք, որ ինհալանտ օգտագործած ինչ-որ մեկի մոտ զարգացել են ծանր ազդեցություններ կամ գերդոզավորում, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021