Օքսիտոցինը հորմոն է, որը ձեզ տալիս է սիրո և հավատարմության զգացում, ինչպես նաև մասնակցում է ծննդաբերության և կրծքով կերակրման գործընթացներում։
Օքսիտոցինը երբեմն անվանում են սիրո հորմոն։
Ի՞նչ է օքսիտոցինը
Օքսիտոցինը կարգավորում է օրգանիզմում ընթացող մի շարք գործառույթներ, ինչպես նաև օգնում է գլխուղեղի նյարդային բջիջների միմյանց հետ նյարդային ազդանշաններովփոխանակմանը։ Այն արտադրվում է գլխուղեղի ենթատեսաթումբ (հիպոթալամուս) կոչվող շրջանում։
Օքսիտոցինը կանանց մոտ օժանդակում է ծննդաբերությունը, ինչպես նաև օգնում է կաթնագեղձերի պտուկների երեխային կրծքով կերարակրելուն պատրաստվելուն։ Օքսիտոցին արտադրվում է նաև սեռական հարաբերության ժամանակ։
Երբ օքսիտոցինը մուտք է գործում արյան հուն, օրգանիզմը պատասխանում է նույն հորմոնի ավելի շատ արտադրությամբ։ Օրինակ, ծննդաբերության ժամանակ օքսիտոցիոնվ խթանված արգանդի կծկանքները առաջացնում են նույն հորմոնի ավելի մեծ քանակների ներզատում դեպի արյան հուն։ Սա կոչվում է դրական հետադարձ կապ։
Ո՞րն է օքսիտոցինի դերը
Օքսիտոցինն օգնում է արգանդին, որ վերջինս ծննդաբերության ընթացքում կծկվի ավելի մեծ ուժով։ Օքսիտոցինի այս հատկությունն օգտագործվում է մանկաբարձությունում, երբ ծննդաբերող կնոջը ներարկում են օքսիտոցին, որ ուժգնանան ծննդաբերական կծկանքները, արագացվի ընկերքի ծննդաբերությունը կամ կանխարգելվի արգանդային առատ արյունահոսությունը։
Երբ կինը կրծքով կերակրում է, օքսիտոցինն օգնում է, որ կաթը կաթնածորաններով դուրս գա։ Տղամարդկանց մոտ օքսիտոցինն նպաստում է տեստոստերոնի արտադրությանը և օգնում սերմնահեղուկի ժայթքմանը։
Օքսիտոցինը նաև կարևոր դերակատարություն ունի գլխուղեղի այն գործունեությանը, որն ուղղված է մարդկանց հետ փոխհարաբերություններ ստեղծելուն։ Այս հորմոնն օգնում է, որ մարդիկ ճանաչեն մեկը մյուսին, նպաստում է հավատարմության և հոգատարության զգացումների ձևավորմանը, իսկ կանանց օգնում է, որ մերձենան իրենց նորածին երեխայի հետ։ Այն նաև մարդկանց պարգևում է սեռական հաճույքի զգացում։
Ի՞նչ է տեղի ունենում, եթե ինձ մոտ առկա է օքսիտոցինի չափազանց բարձր կամ ցածր մակարդակ
Դեռ լիարժեք պարզ չէ, թե ինչպիսի ազդեցություն է կարող է ձեզ վրա թողնել օքսիտոցինի խիստ բարձր կամ ցածր քանակները։
Համարվում է, որ օքսիտոցինի մեծ քանակները կարող են տղամարդկանց մոտ առաջացնել շագանակագեղձի բարորակ գերաճ, որի պատճառով նրանց միզարձակությունը դժվարանա։
Կանանց մոտ օքսիտոցինի խիստ ցածր մակարդակը կարող է խոչընդոտել կրծքով կերակրող մայերերի մոտ կաթնազատումը։ Օքսիտոցինի ցածր քանակները կապված են նաև աուտիզմի և դեպրեսիայի հետ։
Կարծիք կա, որ օքսիտոցինի մակարդակի խթանումը կարող է օգնել սոցիալական ֆոբիայի, դեպրեսիայի և զայրույթի հետ կապված խնդիրների բուժմանը։ Սակայն, օքսիտոցինը կապված է նաև նախանձի, նախախնամության զգացումների և ստախոսության հետ, քանի որ մարդկանց մոտ ձևավորում է «խմբի մեջ» և «խմբից դուրս» լինելու զգացումներ։
Ներկայումս օքսիտոցինի հատկությունների և ազդեցությունների հետազոտություններն ակտիվ կերպով շարունակվում են։
Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել իմ օքսիտոցինի մակարդակները
Օքսիտոցինը կարող է օգտագործվել որոշ հիվանդությունների կամ վիճակների բուժման մեջ։ Կանանց երբեմն նշանակում են օքսիտոցինի ներարկում, որպեսզի մեկնարկվեն կամ խթանվեն ծննդաբերական կծկանքները։ Այն կարող է օգտագործվել, որպեսզի ընդհատվի հղիությունը կամ ավարտին հասցվի վիժումը։
Աուտիզմով երեխաները երբեմն կարող են ստանալ օքսիտոցինային բուժում, որպեսզի բարելավվի նրանց սոցիալական հմտությունները և մեղմացվեն կրկնվող վարքագծերը։ Այս ոլորտում հետազոտությունները շարունակվում են։
Դուք կարող եք հանդիպել նաև օքսիտոցինի սփրեյ, որը գովազդվում է իբրև ձեր նկատմամբ մարդկանց հավատարմության և հրապուրանքի զգացումներ առաջացնող միջոց։ Սակայն նման պնդումները դեռ որևէ ապացուցողական հիմք չեն ստացել։
Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024