Առողջական խնդիրներ

Ժամանցային թմրամիջոցներ

Ժամանցային թմրամիջոցներ

Time Read 3 րոպե

Երբ դուք մասնակցում եք որևէ խնջույքի, տոնակատարության կամ համերգի, ձեզ կարող են առաջարկել թմրամիջոցներ՝ խոստանալով, որ դուք կունենաք երբևէ չտեսած ժամանց:

Ձեզ նման առաջարկություն անողները ճիշտ են միայն մեկ հարցում՝ դուք գուցե ունենաք հետաքրքիր և տարաբնույթ զգացողություններով, զգացումներով և հույզերով լի երեկո, սակայն նրանք երբեք ձեզ չեն տեղեկացնի, որ առաջարկում են ապօրինի թմրամիջոցներ, որոնք «ցանկալի» ազդեցություններից բացի ձեզ կարող են պատճառել տարաբնույթ խնդիրներ:

Երբ դուք որոշում եք կայացնում՝ օգտագործել այս նյութերը, թե ոչ, կարևոր է, որպեսզի իմանաք ձեր քայլի հետ կապված բոլոր ռիսկերն ու հնարավոր խնդիրները: Իմացե՛ք ավելին թմրամիջոցների որոշ տեսակների և դրանց ռիսկերի մասին:

Ժամանցային թմրամիջոցները կոչվում են նաև «ակումբային»: Դրանք պատկանում են հետևյալ երեք խմբերին՝

Ինչպե՞ս կարող են ժամանացային թմրամիջոցներն ազդել ձեր առողջության վրա

Ժամանցային կամ ակումբային թմրամիջոցները կարող են բացասաբար ազդել ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության, մարդկանց հետ փոխհարաբերությունների և, ընդհանուր առմամբ, ձեր կյանքի վրա: Ահա ժամանցային թմրամիջոցների վնասակարության վերաբերյալ մի շարք տվյալներ:

Ի տարբերություն պատրաստի դեղերի, ժամանցային թմրամիջոցները չեն անցնում որակի հսկման գրծընթացներով, քանի որ ապօրինի են: Սա նշանակում է, որ իրականում դուք չգիտեք, թե ճշգրիտ ինչ քանակի և ուժգնության թմրամիջոց եք ընդունում և ինչ հավելյալ այլ նյութեր կամ թմրամիջոցներ են պարունակվում ձեր ընդունած հաբում: Օրինակ, էքստազին կարող է պատրաստված լինել չորացնող լուծիչների կամ մարտկոցի թթվի օգտագործմամբ կամ սովորական թվացող դեղաչափն ընդունելիս առնչվեք կյանքին սպառնացող ծանր գերդոզավորման խնդրին:

Թմրամիջոցների վերոնշյալ «մաքրության» խնդրից բացի, ապօրինի թմրամիջոց օգտագործելով դուք շրջանցում եք օրենքը: Ապօրինի թմրամիջոց օգտագործելուց դուք կարող եք պատժվել տուգանքով, վարորդական իրավունքից զրկվելով և նույնիսկ բանտարկությամբ: Լրացուցիչ խնդիր կարող են ծագել, եթե դուք որոշեք արտերկիր ուղեվորվելիս վերցնել ձեր ապօրինի թմրամիջոցը:

Հաջորդն այս թմրամիջոցների հետ կապված ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներն են՝ ինքնազգացողության վատացում, դող և սարսուռ, սրտխառնոց և գլխացավեր: Դուք կարող եք զգալ շշմածություն, տագնապ, թշնամություն և նույնիսկ ընկնեք փսիխոտիկ վիճակի մեջ: Որոշ թմրամիջոցներ կարող են բարձրացնել ձեր սեռական ցանկությունները՝ դրդելով ռիսկային այնպիսի արարքների, որոնց դուք նորմալ վիճակում չէիք դիմի:

Թմրամիջոցների ազդեցությունը թուլանալիս դուք կարող եք զգալ զրկանքի ախտանիշներ, այդ թվում՝ անուժություն, հոգնածության զգացում և գերգրգռվածություն:

Կարո՞ղ են արդյոք ժամանցային թմրամիջոցները հակում առաջացնել

Ժամանցային որոշ թմրամիջոցներ օժտված են հակում և կախվածություն առաջացնելու ուժեղ ունակությամբ: Հակումն ու կախվածությունն իրենց հերթին կարող են մարդուն դրդել օրինազանց արարքների:

Ընդհանուր առմամբ, թմրամիջոցների օգտագործման և հոգեկան առողջության խնդիրների, մասնավորապես, հոգեկան հիվանդությունների միջև առկա կապը վաղուց արդեն ապացուցված փաստ է: Ապօրինի, այդ թվում՝ ժամանցային թմրամիջոցները կարող են՝

  • բարձրացնել հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը
  • նպաստել հոգեկան առողջության խանգարման դրվագի դրսևորմանը, հատկապես ժառանգական նախատրամադրվածության պայմաններում:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով