Վախեր (ֆոբիաներ)

Ֆոբիաները կայուն և անհիմն վախերն են` կապված կոնկրետ առարկայի կամ իրավիճակի հետ։
Դրանք մարդու մոտ առաջացնում են վախը շրջանցելու մեծ ցանկության անկառավարելի զգացում։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ։
Ֆոբիաները մարդուն թույլ չեն տալիս, որ նա զբաղվի իր առօրյա գործերով (օրինակ՝ աշխատավայր, մարդկանց հետ շփումներ)։
Ֆոբիաները բաժանվում են երեք մեծ խմբի՝
- հատուկ ֆոբիաներ
- սոցիալական ֆոբիաներ
- ագորաֆոբիա։
Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից ֆոբիաները: Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից: Երբեն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ:
Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց:
Ագորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, որ շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում իր մոտ կառաջանա խուճապի նոպա։
Ի տարբերություն տագնապային խանգարումների, ֆոբիաները սովորաբար կապված են կոնկրետ ինչ-որ հատուկ բանի կամ իրավիճակի հետ։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021