Առողջական խնդիրներ
Հետդաշտանադադար

2 րոպե
Հետդաշտանադադարը (պոստմենոպաուզա) կնոջ կյանքի դաշտանադադարին հաջորդող շրջանն է:
Դաշտանադադարից հետո կանանց մի մասի մոտ կարող են առաջ գալ առողջական որոշ խնդիրներ: Հետդաշտանադադարի ամենատարածված խնդիրներն են օստեոպորոզը և սրտանոթային հիվանդությունները:
Օստեոպորոզ
Բոլոր մարդկանց ոսկրերն էլ տարիքի հետ կորցնում են իրենց ամրությունը և դառնում են ավելի փխրուն: Սակայն, դաշտանադադարից հետո կնոջ մոտ այս փոփոխությունները զարգանում են ավելի արագ:
Մասնավորապես, հետդաշտանադադարի փուլում կնոջ մոտ կարող է առաջանալ օստեոպորոզ, երբ ոսկրերը «թուլանում են» և դառնում ավելի փխրուն, քան պետք է լինեին այդ տարիքում:
Օստեոպորոզով կանանց մոտ հաճախանում են կոտրվածքների դեպքերը (հատկապես դաստակի ոսկրերի, ազդոսկրի կամ ողնաշարի):
Սրտանոթային խնդիրներ
Դաշտանադադարից հետո կանանց մոտ զգալի կերպով մեծանում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Դրանով է բացատրվում այն փաստը, որ կանանց շրջանում սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի դեպքերի մեծ մասը զարգանում է հետդաշտանադադարի շրջանում:
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե այս հարցերն անհանգստացնում են ձեզ:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 25-02-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: