Առողջական խնդիրներ
Բաժանման տագնապ

2 րոպե
Բաժանման տագնապային խանգարումը հատուկ ֆոբիա է (վախ) և տագնապային խանգարման տեսակներից մեկը։
Ծնողներից բաժանվելիս անհանգստությունը մանկահասակ երեխաների շրջանում տարածված երևույթ է, և սա համարվում է նրանց զարգացման նորմալ բաղադրիչը։ Սակայն բաժանման անհանգստությունը կարող է հարաճուն կերպով զարգանալ՝ վերածվելով ավելի լուրջ և կայուն վիճակի, որը կոչվում է բաժանման տագնապի խանգարում։ Հիվանդությունը չի ավարտվում մանկության տարիներով և շարունակվում է երեխայի ավելի բարձր տարիքում։
Բաժանման տագնապի խանգարումը բնութագրվում է հետևյալ նշաններով՝
- տագնապն ազդում է երեխայի կյանքի և միջնորդավորված ձևով՝ նաև ծնողների կյանքի վրա
- ձեր երեխան ավելի լուրջ տագնապներ ունի, քան իր տարիքի այլ երեխաները
- տագնապի նշանները շարունակվում է առնվազն 4 շաբաթվա ընթացքում։
Ի՞նչն է բաժանման տագնապի պատճառը
Բաժանման տագնապը հակում ունի իր գագաթնակետին հասնելու երեխայի 14-18 ամսական տարիքում։ Սա տարրական բնազդ է, որն այս տարիքում բավականին շարժուն դարձած երեխայի մոտ առաջացնում է վախեր այն մտքի հանդեպ, որ կարող է պատահաբար կորել կամ ծնողներից բաժանվել։
Չափահասների մոտ բաժանման տագնապի խանգարումը ճանաչման է արժանացել սկսած 1990-ականներից։ Այն դրսևորվում է որպես չափազանցեցված և սահմանափակող սթրես, որն ի հայտ է գալիս հուզական մեծ կապերով անձից ենթադրյալ կամ իրական բաժանման պատճառով (օրինակ՝ զուգընկեր, ընտանիքի անդամ կամ խնամող)։
Բաժանման տագնապի բուժումը
Եթե դուք անհանգստացած եք, որ ձեր երեխայի մոտ կարող է լինել բաժանման տագնապ, զրուցեք այդ մասին մանկաբույժի, ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ։ Ախտորոշումը հաստատվելիս նրանք կառաջարկեն օժանդակության որևէ միջոց։
Չափահասների մոտ բաժանման տագնապը սովորաբար ուղեկցվում է այլ խուճապային կամ տագնապային խանգարումների հետ։ Բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը կարող են ձեզ առաջարկել կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, որի նպատակը ձեզ մեծ անհանգստություն պատճառող սթրեսորի հաղթահարման ունակությունների աստիճանական զարգացումն է և ֆոբիաների բուժումը։
Հոդվածը տեղադրվել է՝ 08-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Տագնապը երեխաների մոտ
- Տագնապային խանգարումներ
- Գեներալիզացված տագնապային խանգարում
- Ագորաֆոբիա
- Սոցիալական տագնապային խանգարում (սոցիալական ֆոբիա)
- Նյարդային խզում
- Տագնապային խանգարումներ․ ախտանիշներ
- Տագնապային խանգարումներ․ պատճառներ
- Տագնապային խանգարումներ. բարդություններ
- Տագնապային խանգարումներ. կանխարգելում
- Տագնապային խանգարումներ․ ախտորոշում
- Տագնապային խանգարումներ․ բուժում
- Տագնապային խանգարում. դեղեր
- Տագնապային խանգարումներ․ ինքնօգնություն