Skip to main content

Հղիության արհեստական ընդհատում - Տեսահոլովակներ

Անկախ աբորտի տեսակից հետագա բարդություններն անխուսափելի են:

Այս բարդությունները բաժանվում են երկու խմբի՝ մոտակա բարդություններ և հեռակա բարդություններ: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում հղիությունների 45 %-ը ավարտվում է աբորտով, կանանց 37 տոկոսը գոնե մեկ անգամ դիմել է աբորտային միջամտության, իսկ այդ կանանց 67%-ը երկուսից ավել աբորտ է ունեցել: Հայաստանում մեծ տարածում ունեն նաև տնային պայմաններում արվող աբորտները, որոնք վիճակագրությունից դուրս են մնում: Սրանից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում աբորտների թվերը գերազանցում են պաշտոնական վիճակագրական տվյալներին:

Հետաքրքիր է այն վիճակագրությունը, որ աբորտները ավելի մեծ տարածում ունեն միջին և միջնակարգ կրթություն ունեցող կանանց մոտ, իսկ տարրական և բարձրագույն կրթություն ունեցող կանանց մոտ դրանք համեմատաբար հազվադեպ են հանդիպում: Հավանաբար պատճառն այն է, որ տարրական կրթություն ունեցող կանանց մոտ հղիությունները հիմնականում ավարտվում են ծննդաբերությամբ, իսկ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ուղղակի ավելի իրազեկված են և կիրառում են բեղմնականխաման ժամանակակից միջոցներ:

Տեսահոլովակի հեղինակ՝

logo-boon.png

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024