Առողջական խնդիրներ

Կանդիդոզը տղամարդկանց մոտ

Կանդիդոզը տղամարդկանց մոտ

Time Read 2 րոպե

Կանդիդոզը կամ կաթնախտը վարակային հիվանդություն է, որը հարուցվում է «կանդիդա» խմորասնկով։

Կանդիդիա սունկը նորմայում առկա է մեր մարմնի վրա, հատկապես տաք և խոնավ շրջաններում, օրինակ՝ բերանի խոռոչում և սեռական օրգաններում։

Այս էջում կներկայացվի տղամարդկանց առնանդամի կանդիդոզային ախտահարումը։

Կադինդա սունկը սովորաբար որևէ առողջական խնդիր չի առաջացնում, քանի որ այն «վերահսկվում է» իմունային համակարգի և այլ բակտերիաների կողմից։ Սակայն, որոշ գործոնների ազդեցությամբ, օրինակ՝ մաշկի գրգռվածություն, հակաբիոտիկների երկարատև ընդունում, վատ հսկվող շաքարախտ (դիաբետ), սնկերը կարող են արագորեն բազմանալ և առաջացնել գանգատներ։

Տղամարդկանց մոտ առնանդամի կանդիդոզի առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են՝

  • առնանդամի գլխիկի կարմրություն և բորբոքում, ուժեղ քոր և երբեմն կարմրած բծեր
  • միզուկից արտադրուկի առկայություն
  • միզարձակմանն ուղեկցող ցավեր կամ միզուկի շրջանի այրոցի զգացում (դիզուրիա)
  • առնանդամի գլխիկը «բացելու» դժվարություն
  • առնանդամի գլխիկի վրա պանրին նմանվող և «խմորասնկային հոտով» նյութ, որը նաև կարող է հավաքվել մաշկային ծալքի տակ։

Որոշ տղամարդկանց մոտ կանդիդոզը կարող է առաջացնել առնանդամի եզրային թլիպի այտուց և ճաքեր, որը հավանաբար սնկերի նկատմամբ ալերգիայի դրսևորում է։

Կանդիդոզը կարող է հազվադեպ փոխանցվել սեռական մեկ զուգընկերոջից մյուսին։ Սակայն այն չի համարվում սեռական ճանապարհով փոխացվող հիվանդություն (ՍՃՓՀ), քանի որ այս սնկերը նորմայում առկա են մեր մարմնի տարբեր շրջաններում։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում սեռական հարաբերությունները ժամանակավորապես դադարեցնել, քանի դեռ կանդիդոզը և առնանդամի գլխիկի բորբոքումը չեն վերացել։

Առնանդամի կանդիդոզը կարող է բուժվել հակասնկային քսուքներով կամ միանվագ դեղաչափ պարունակող հակասնկային հաբերով։ Ծանոթացեք դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկին և խստորեն հետևեք դեղի օգտագործման ցուցումներին։ Անհանգստացնող ցավերի դեպքում կարող եք օգտագործել սովորական ցավամոքիչ դեղեր։

Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2018 վերանայվել է՝ 21-10-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով