Որոշ ամպրոպային գլխացավերի ակնհայտ պատճառ չկա, իսկ այլ դեպքերում նման սաստիկ գլխացավի պատճառ կարող են հանդիսանալ կյանքին սպառնացող մի շարք հիվանդություններ և վիճակներ:
Դրանցից են՝
- արյունահոսություն գլխուղեղը և այն ծածկող թաղանթների միջև (սուբարախնոիդալ արյունահոսություն)
- գլխուղեղի արյունատար անոթի պատռվածք
- գլխուղեղին արյուն մատակարարող զարկերակի լորձաթաղանթի պատռվածք (շերտազատում)
- ողնուղեղային հեղուկի (լիքվորի) արտահոսք, սովորաբար՝ ողնաշարի նյարդային արմատի շուրջ ծածկույթի պատռվածքի պատճառով
- մակուղեղի (հիպոֆիզ) հյուսվածքի մեռուկացում կամ արյունահոսություն
- արյան մակարդուկ (թրոմբ) գլխուղեղում
- արյան ճնշման կտրուկ բարձրացում (հիպերտոնիկ կրիզ)
- վարակ, ինչպիսին է մենինգիտը կամ էնցեֆալիտը
- իշեմիկ ինսուլտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024