Արգանդի արտանկում (պրոլափս)

Արգանդի արտանկումը (կոչվում է նաև փոքր կոնքի օրգանների պրոլափս) մի հիվանդություն է, երբ արգանդի կապանային ապարատի և որովայնի առաջային պատի մկանների թուլացման պատճառով արգանդն արտանկվում է հեշտոցային բացվածքից:
Արգանդի արտնակումը սովորաբար բուժումից դուրս մնալիս ծանրանում է, ուստի կարևոր է, որ ժամանակին դիմեք բուժօգնության:
Ի՞նչ է արտանկված արգանդը
Պրոլափսը տեղի է ունենում, երբ փոքր կոնքի օրգանները պահող կապանները թուլանում են: Առանց այս օժանդակության, արգանդը կարող է ընկնել առաջ: Երբ արգանդն արտանկվելով անցնում է հեշտոցային ամբողջ ուղով, ապա ասում է, որ առկա է լրիվ կամ ամբողջական պրոլափս:
Բժիկյներն օգտագործում են աստիճանային համակարգ, որպեսզի նկարագրեն, թե ինչ չափով է արգանդը արտանկված` առաջին աստիճանը թեթևն է, երկրորդը՝ միջին և երրորդը՝ ծանր աստիճանի:
Որոշ կանանց մոտ կարող են արտանկվել նաև միզապարկը և հաստ աղին: Եթե միզապարկը հեշտոցի առաջային պատին առաջացնում է արտափքում («գրպանիկ»), ապա կոչվում է ցիստոցելե, իսկ եթե ուղիղ աղիքն է արտափքում հեշտոցի հետին պատը, ապա՝ ռեկտոցելե:
Արգանդի արտանկման պատճառները
Պրոլափսի հինական պատճառը ծննդաբերությունն է, քանի որ ծննդուղիներով արգանդից դեպի հեշտոց անցնելով երեխան կարող է թուլացնել և հյուսել կապանային հյուսվածքները: Այլ պատճառներց են՝
- քրոնիկ և երկարաձգված փորկապություններ
- ծանրությունների հաճախակի բարձրացում
- քրոնիկ հազ:
Կանայք ավելի հավանական է, որ պրոլափս կունենան դաշտանադադարից հետո, քան մինչ այդ: Պրոլափսը հակված է ունենալու ժառանգական նախատրամադրվածություն և ավելի հաճախ է հանդիպում ավելցուկային քաշով կանանց մոտ:
Արգանդի արտանկման ախտանիշները
Պրոլափս ունեցող կանայք կարող են զգալ՝
- զուգարանում միզապարկը կամ աղինքերը լրիվ դատարկելու դժվարություն
- միզարձակումը սկսելու կամ միզապարկը դատարկելու հետ կապված լրացուցիչ ջանքեր
- կոնքահատակի կամ հեշտոցի վրա ծանրության կամ կախվածության զգաողություն
- հեշտոց ներմղվող ուռածություն կամ հեշտոցից դեպի դուրս փքվածություն
- աղիների կամ միզապարկի խնդիրներ
- ցավոտ սեռական հարաբերություն
- գոտկային շրջանի ցավեր:
Արգանդի արտանկման ախտորոշումը և բուժումը
Եթե կարծում եք, որ կարող եք ունենալ պրոլափս, դիմեք ձեր բժշկին, ով կզրուցի ձեզ հետ և կզզնի ձեզ: «Ներքին զննումից» հետո նա կարող է առաջարկել մեզի հետազոտություն, գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ լրացուցիչ հետազոտություններ:
Բուժումը կախված է պրոլափսի տեսակից և ծանրության աստիճանից: Որոշ կանանց մոտ կանքի հատակի մկանների ամրապնդումը և օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվության ավելացումը բավարար են, որ գանգատները մեղմանան:
Որոշ կանանց կարող է առաջարկվել օղաձև պեսարի, որը տեղադրվում է հեշտոցի վերին մասում:
Ծանր դեպքերում կարող է առաջարկվել թուլացած հյուսվածքների վիրահատական վերականգնում, արհեստական օժանդակող պարագայի տեղադրում, կամ, ծայրահեղ դեպքում, արգանդի լրիվ հեռացում (հիստերէկտոմիա):
Արգանդի արտանկման կանխարգելումը
Դուք կարող եք նվազեցնել արգանդի արտանկման ռիսկը հետևյալ միջոցառումներով՝
- կոնքահատակի մկանների (Կեգելի) վարժանքներ
- կանոնավոր ֆիզիկական վարժանքներ
- ծանրություններ բարձրացնելուց խուսափում
- բջջանքով հարուստ սննդակարգ և ջրի մեծ քանակների ընդունում (փորկապության կանխարգելում)
- մարմնի կշռի կարգավորում և առողջ քաշի պահպանում
- ծխախոտից խուսափում:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021