Առողջական խնդիրներ

Հեշտոցային արյունահոսություն սեռական ակտից հետո

Հեշտոցային արյունահոսություն սեռական ակտից հետո

Time Read 1 րոպե

Բազմաթիվ կանայք կարող են նկատել, որ սեռական հարաբերությունից հետո ի հայտ է գալիս հեշտոցային արյունահոսություն:

Արյունը սովորաբար հոսում է արգանդի պարանոցից, սակայն կարող են ներգրավված լինել ձեր վերարտադրողական համակարգի այլ շրջաններ ևս:

Եթե դուք նախադաշտանադադարի շրջանում եք և հարաբերությունից հետո արյունահոսությունը ոչ հաճախ է ձեզ անհանգստացնում կամ առատ չէ, ապա հավանաբար անհանգստանալու որևէ լուրջ պատճառ չկա: Սակայն միշտ էլ ցանկալի է, որ այդ մասին տեղեկացնեք ձեր բժշկին կամ այցելեք ընտանիքի պլանավորման ծառայություն, հատկապես, եթե արյունահոսություն նկատում եք ավելի, քան մեկ անգամ: Հիշեք նաև, որ արյունահոսության պատճառ կարող է դառնալ դեռևս չհայտնաբերված որևէ սեռավարակը:

Դաշտանադադարից հետո ի հայտ եկող արյունահոսությունը պետք է ստուգվի ձեր բժշկի կամ գինեկոլոգի կողմից:

Սեռական հարաբերությունից հետո սկսված հեշտոցային արյունահոսությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ։

Նման արյունահոսության ամենատարածված պատճառներից են՝

Եթե սեռական հարաբերությունից հետո հեշտոցային արյունահոսությունը առատ է և ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2018 վերանայվել է՝ 01-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով